«Ջորջ Բեռնարդ Շոու»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 11.
=== 20-րդ դար ===
Շոուն, որ ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։ «Մարդը և գերմարդը» ([[1901]]-[[1903]]), որը, Շոուի բնորոշմամբ, «Կատակերգություն և փիլիսոփայություն է», փոխակերպում է [[Դոն Ժուան]]<nowiki/>ի ավանդական թեման, հերոսին հետապնդում է կինը։ «Դոն Ժուանը դժոխքում» դրվագում սատանայի բերանով խստորեն քննադատված են կապիտալիստական քաղաքակրթության արատները։
«Ջոն Բուլի մյուս կղզին» (1904) պիեսը երկու գլխավոր հերոսների կերպարով հակադրում է ոչ միայն ազգային տիպերը (իռլանդացուն և անգլիացուն), այլև համապատասխանաբար՝ «ռոմանտիկին» ու «ռեալիստին»։ «Մայոր Բարբարան» ([[1905]]) բուրժուական բարեգործության քննադատությունն է։ Հիշյալ պիեսում Շոուն հայտնում է այն միտքը, որ բուրժուական բռնությանը պետք է հակադրել սոցիալական առաջընթացին ու արդարությանը ծառայող ուժը։ Այս պիեսները Շոուի դրամատուրգիայի բարձրակետն են։ Նույնիսկ մասնավոր հարցերի լուծման մեջ Շոուն մնում է հույժ սոցիալական դրամատուրգ։ «Բժշկի երկընտրանքը» (1906) ցույց է տալիս, թե բուրժուական պայմաններում ինչպես է բժշկությունը կորցնում իր մարդասիրական բնույթը. «Անդրոկլեսն ու առյուծը» ([[1913]]) քննադատում է դոգմատիկ քրիստոնեությունը։ Ընտանիքի, ամուսնության, դաստիարակության հարցերին են նվիրված «Ամուսնություն» ([[1908]]), «Մեզալյանս» ([[1910]]), «Ֆաննիի առաջին պիեսը» ([[1911]]) դրամատիկական գործերը։ «Բլանկո Պոսնետի դիմակազերծումը» ([[1909]]) մերկացնում է քաղքենիների կեղծ բարեպաշտությունը։
«[[Պիգմալիոն (պիես)|Պիգմալիոն]]
«<nowiki/>[[Սուրբ Իոհաննա (պիես)|Սուրբ Իոհաննա]]<nowiki/>ն» ([[1923]]) Շոուի միակ ողբերգությունն է։ «Խնձորով լի սայլակը» ([[1929]]), «Վատ է, բայց ճիշտ է» ([[1931]]), «Միամիտը՝ եկած անակնկալ կղզիներից» ([[1934]]), «Ժնև» ([[1938]]), «Բարի Կառլոս թագավորի երջանիկ օրերին» ([[1939]]), «Միլիոնատիրուհին» ([[1936]]) պիեսներում հայտնվում է այն միտքը, որ կապիտալիստական հասարակարգը մտել է փակուղի և բուրժուական դեմոկրատիան սուր ճգնաժամ է ապրում, դատապարտվում է [[ֆաշիզմ]]ը («Ժնև»)։
[[1931]] թվականին Շոուն այցելել է [[ՍՍՀՄ]]։ Հրապարակախոսի մարտական ոգին նրա ելույթներում զգացվել է մինչև խոր ծերություն։ Շոուի վերջին պիեսներն են «Բայանթի միլիարդները» ([[1948]]) և «Հորինված հեքիաթները» ([[1950]])։
|