«Շփում (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
 
Շփումը առաջանում է միջմոլեկուլային ձգողության պատճառով կամ էլ խորդուբորդությունների հետևանքով։ Այն առաջանոմ է հպվող մարմինների մակերևույթների սահմանին, նրանց հարաբերական շարժման բացակայության դեպքում, կոչվում է դադարի շփման ուժ։
Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում թեք հարթության վրա,նա այնտեղ պահվում է շփման ուժով:Իրոք,եթե շփում չլիներ,ապա մարմինը ծանրության ուժի ազդեցությամբ ցած կսահեր թեք հարթության վրայով:Այդ հարցը քննարկենք նաեւ այն դեպքի համար երբ մարմինը դադարի վիճակում է գտնվում հորիզոնական հարթության վրա:Դիցուք,օրինակ,հատակի վրա սեղան կա:Փորձենք այն տեղաշարժել:Եթե սեղանը թույլ հրենք,ապա այն տեղից չի շարժվի:Այդ դեպքում ազդող ուժը հավասարակշռվում է հատակի եւ սեղանի ոտքերի միջեւ եղած շփման ուժով:Քանի որ այդ ուժը գործում է միմյանց նկատմամբ դադարի վիճակում գտնվող մարմինների միջեւ,ապա այդ ուժը ընդունված է կոչել դադարի շփման ուժ:
 
Հեղուկ և գազային միջավայրում պինդ մարմնի շարժման ժամանակ առաջանում են ուժեր, որոնք արգելակում են շարժումը։ Այդ ուժերն անվանում են դիմադրության ուժեր։ Դիմադրության ուժի գլխավոր առանձնահատկությունը դադարի շփման բացակայությունն է, հետևաբար՝ հեղուկ կամ գազային միջավայրում մարմինը կարելի է տեղաշարժել նույնիսկ ամենափոքր ուժով։
{{Անավարտ}}