«Վահրամ Պահլավունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վահրամ Պահլավունի''' (967-1045 կամ 1046{{ԱԾ}}), հայ ռազմական և պետական գործիչ, զորավար, [[Պահլավունիներ]]ի նախարարական տոհմի ներկայացուցիչ, Գրիգոր Համզայի որդին և [[Գրիգոր Մագիստրոս]]ի հորեղբայրը։ Ուներ անթիպատ պատրիկի և իշխանաց իշխանի պատվաստիճան և հանդիսանում էր հայոց զորքերի սպարապետը։ Նշանավոր [[Մարմաշենի վանք|Մարմաշենի]] վանքային համալիրի և [[Ամբերդ]]ի եկեղեցու շինողն է։
 
[[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի մահից հետո ղեկավարել է պայքարը [[Անի]]ն ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի [[Գագիկ Բ]]-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045 թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046 թ. կամ 1047 թ.։