«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
'''Սերգեյ Մերգելյան''' ({{ԱԾ}}), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] անդամ<ref>[http://www.sci.am/members.php?mid=168&langid=2 Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում]</ref> (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), [[Ստալինյան մրցանակ]]ակիր (1952), [[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ|Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր]] (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ [[գիտությունների դոկտոր]] (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում<ref name="esse">[http://www.lebed.com/2005/art4282.htm ''Григор Апоян''. Эссе о математике и не только о нём]</ref><ref name="esse" />: Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում <ref>Мергеляна теорема. Математическая энциклопедия. В пяти томах. Издательство «Советская энциклопедия». –М.: 1977–1985</ref> և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
 
[[Պատկեր:Plaque to Sergey Mergelyan (2).jpg|մինի|Սերգեյ ՄերգելյանիննվիրվածՄերգելյանին նվիրված հուշատախտակ [[Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ]]ի պատին]]
 
== Կենսագրություն ==
===Վաղ տարիներ===
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ]]ում՝ հայկական ընտանիքում <ref>[http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 Армяне. Uz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100219034419/http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 |date=2010-02-19 }}</ref>:
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[ախալքալաք]]ցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան [[Կերչ]], իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։
 
=== Ուսում ===
Մինչ պատերազմի սկսելը Սերգեյն ապրել էր Ռուսաստանում, սովորել Կերչի միջնակարգ դպրոցում։ Երբ 1941 թվականի աշնանը նրա ընտանիքը Կերչից Երևան տեղափոխվեց, Սերգեյը հայտնվեց այլ միջավայրում, հայերենին նա չէր տիրապետում<ref>http://www.computer-museum.ru/articles/galglory_ru/1323/</ref>։ 1943 թվականին հանրապետական ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադայում Սերգեյը զբաղեցրեց առաջին տեղը։ 1944 թվականին (16 տարեկանում), 9–10 դասարանների քննությունները էքստեռն հանձնելով ընդունվեց Երևանի Պետական Համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ։ [[Երևանի պետական համալսարան|Պետական համալսարանում]] նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստեռն ավարտել է [[ԵՊՀ]]-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում [[Արտաշես Շահինյան]]ի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.