«Դաշնակահար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
անաղբյուր հոդված
No edit summary
Տող 1.
{{Անաղբյուր էջ|2019,6,21}}
'''Դաշնակահար''', '''դաշնակահարուհի''', [[երաժիշտ]], դաշնամուր նվագող անձ։ Դաշնակահարները կարող են ելույթ ունենալ մենակ, խմբով կամ նվագախմբի կազմում, ինչպես նաև նվագակցել այլ երաժիշտների։ Շատ քիչ դաշնակահարներ են հետագայում միայնակ, կամ նվագախմբի կազմում համերգային ծրագրերով հանդես գալիս, դաշնակահարների մեծամասնությունը զբաղված է այլ աշխատանքով՝ նվագակցությամբ, ավելի հաճախ նրանք հյուրանոցների սպասասրահում, ռեստորաններում ելույթներ են ունենում, երգ դասավանդում։
 
Դաշնակահարի պրոֆեսիոնալ որակները ձևավորվում են նրա տեխնիկական հմտություններից, կատարման արտահայտչականությամբ, կատարվող ստեղծագործությունը յուրովի մեկնաբանելու կարողությամբ։ Դաշնակահարների մեջ գործում են վարպետության մրցույթներ։
Շատ հայտնի կոմպոզիտորներ՝ ժամանակակիցների վկայությամբ, միաժամանակ եղել են տաղանդավոր դաշնակահարներ․ օրինակ, [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ ]], [[Լյուդվիգ վան Բեթհովեն]], [[Ֆերենց Լիստ]], [[Յոհաննես Բրամս]],Ֆրեդերիկ Շոպեն, [[Շառլ Ալկան]], [[Սերգեյ Ռախմանինով]] և այլք։
 
== Կրթություն ==
Սովորաբար երեխաներին սովորեցնում են նվագել գործիքի վրա վաղ հասակում՝ անգամ 3 տարեկանում։ՈՒսուցումըտարեկանում։ Ուսուցումը կազմված է հետևյալ մասերից․
* Ստեղծագործությունների խաղացանկի յուրացում։ Դրանք տեղծագործություններ են՝ նախատեսված մեծ լսարանի համար։ Այդպիսի ստեղծագործությունները հիմնականում սովորում են անգիր և հասցնում կատարելության աստիճանի։
* Մատների համար վարժություններ։ Դրանց շարքին են դասվում հատուկ մշակված վարժություններ (օրինակ, Շարլ Լուի Գանոնի հայտնի վարժություններ, գամմաներ, արփեջոներ և այլն, ինչպես նաև հմտությունները զարգացնող հատուկ ստեղծագործություններ՝ էտյուդներ։