Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ընտանիք ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Թոռ''', որդու կամ դստեր որդի, ոչ հարազատ թոռ (մորեղբոր կամ հորեղբոր), եղբոր կամ քրոջ որդու որդին: '''Թոռնուհի''', որդու կամ դստեր դուստր, ոչ հարազատ թոռնուհի (մորեղբոր կամ հորեղբոր), եղբոր կամ քրոջ որդու դուստրը:
 
Թոռներն ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապիկի և տատիկի նկատմամբ: Այսպես անչափահասները, կարիքավոր կամ անգործունակ չափահասները իրավասու են նյութական աջակցություն ստանալ բավարար նյութական միջոցներ ունեցող տատիկից և պապիկից՝ պայմանով, եթե նրանք չեն կարող ստանալ այդ աջակցությունն իրենց ծնողներից: Իրենց հերթին բավարար միջոցներ ունեցող թոռները պարտավոր են ապահովել իրենց տատիկներին և պապիկներին՝ անհրաժեշտության և անգործունակության դեպքում, եթե վերջիններս նյութական միջոցներ չեն կարող ստանալ իրենց ամուսնուց կամ երեխաներից: Թոռները և ծոռները, պապիկը և տատիկը, օժտված են հաջորդական ժառանգական իրավունքներով: Թոռները և ծոռները օրենքով ժառանգում են իրենց պապից (տատից) հետո, եթե ժառանգության փոխանցման ժամանակ ժառանգորդ ծնողներից ոչ ոք կենդանի չէ, ընդ որում, նրանք հավասարապես ժառանգում են այն բաժինը, որն, ըստ օրենքի, պետք է պատկաներ իրենց մահացած հորը:
 
Մայրական և հայրական կողմի տատը և պապը երկրորդ հերթի ժառանգների հետ միասին կարող են ժառանգորդ հանդիսանալ իրենց թոռներից հետո:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոռ» էջից