«Քլորոպլաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ պատկերի ավելացում
No edit summary
Տող 75.
[[zh:叶绿体]]
[[zh-min-nan:Ia̍p-le̍k-thé]]
== Կառուցվածքը ==
Քլորոպլաստներն ունեն հարթ սկավառակի տեսք, 2-ից մինչև տասը միկրոմետր տրամագիծ և մեկ միկրոմետր հաստություն: Քլորոպլաստը շրջապատված է ներքին և արտաքին ֆոսֆոլիպիդային շերտեր ունեցող
թաղանթով: Այդ երկու շերտերի միջև գտնվում է միջմեմբրանային տարածությունը:
Քլորոպլաստի ներքին նյութը կոչվում է ստրոմա, համապատասխան ցիտոպլազման բակտերիաներում, և կազմված է մեկ կամ մի քանի ԴՆԹ-ի շրջանաձև մոլեկուլից: Այն կազմված է նաև ռիբոսոմներից, բայց նրա սպիտակուցները սինթեզվում են կորիզի խիտ նյութում, որտեղից և տեղափոխվում են քլորոպլաստ:
Ստրոմայում կան թիլակոիդների փաթեթներ, որոնք ֆոտոսինթեզի տեղն են: Փաթեթների ձևով դասավորված թիլակոիդները կոչվում են գրաններ: Թիլոկոիդներն ունեն հարթ սկավառակի տեսք: Ներսում դատարկ տարածություն է, որը կոչվում է թիլակոիդյան տարածություն: Ֆոտոսինթեզը տեղի է ունենում թիլակոիդների մեմբրանի վրա: Ինչպես միտոքոնդրիումներում օքսիդային ֆոսֆորիլացումն է, այն տեղի է ունենում մեմբրանի վրա բիոսինթեզներով` պրոտոնային էլեկտրոքիմիական գրադիենտի ընկնման պատճառով:
Էլեկտրոնային մանրադիտակով դիտելիս թիլակոիդները մերթ մուգ, մերթ բաց գույներով: Թիլակոիդները կազմված են իրենց մեջ խորասուզված պիգմենտներից, որոնք իրենց հերթին քլորֆիլ կամ կարոտինոիդներ են, ինչպես նաև սպիտակուցներից, որոնք ծածկում են պիգմենտները: Այս կոմպլեքսը մեծացնում է լույսի կլանման մակերեսը և թույլ են տալիս ֆոտոններին անարգել անցնել այդ միջավայր: Այդ ֆոտոնների էներգիան կլանվում է պիգմենտների կողմից: Այդ էներգիան անցնում է կոմպլեքսի ռեակցիայի կենտրոն: Քլորոֆիլի երկու մոլեկուլներ իոնացնում են այդ էներգիան` էլեկտրոնները տեղափոխելով դեպի ֆոտոքիմիական ռեակցիայի կենտրոն:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրոմոսոմները միմյանց հետ կապված են գլանաձև կամրջակներով, որոնք կոչվում են ստրոմուլներ` ձևավորված արտաքին թաղանթում: Քլորոպլաստները փոխարկում են սպիտակուցները ստրոմուլների, այպիսով ստեղծելով ցանց: