«Թովմա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
 
== Թովմա Արծրունի իբրեւ պատմիչ ==
Թովմա Արծրունի կրած է մեծ ազդեցութիւնը Ս. Գրքի, [[Խորենացի]]ի եւ [[Եղիշէ]]ի: Ի դէպ յայտնենք որ ինք առաջինն է [[Խորենացի]]ն եւ [[Եղիշէ]]ն յիշատակող: Շատ կարևոր է, որ Արծրունեաց այս պատմիչը յստակօրէն վկայում է, թէ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմէական (Բիւզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա` 475-491թթ.), այսինքն Պատմահօր երկն ունեցել է նաև չորրորդ մաս: Այս փաստը կարելի է բացատրել Խորենացու հակամամիկոնեանական և, փաստօրէն, հակակղերական, ինչէս նաև Վասակամէտ դիրքորոշմամբ (պահպանուած երրորդ գրքում Վասակ Սիւնու մասին Խորենացին դրականօրէն է արտայայտւում): Իսկ գրքեր կամ դրանց որոշակի հատուածներ վերացնելը այն դարերում խորթ չէ եղել որոշ կղերա-ֆէոդալական շրջանակներու, որոնք այդ կերպ պայքարում էին իրենց հակառակորդների և վերջիններիս գաղափարական ժառանգութեան դէմ: Վերը մենք արդէն բերեցինք հետաքրքրական մի օրինակ, թէ Վարդանանց պատերազմի ատեն փայլող Արծրունի իշխան չկայ [[Եղիշէ]]ի գրքին մէջ: Թովմա Արծրունիի ուշադրութիւնը կը գրաւէ այդ պակասը եւ իբրեւ մեկնաբանութիւն կը յիշէ թէ ասորի չար վանական մը, Բարծումա անուն, որ թշնամութեամբ լեցուած էր Արծրունեաց հանդէպ, Եղիշէի գործին մէջէն վերցուց, հանեց Արծրունեաց վերաբերեալ մասը: Այսինքն` սովորական բան էր գրքերի խմբագրումը և անգամ ոչնչացումը:
Իբրեւ պատմիչ Թովման իր գործը չափազանց կենդանի կերպով գրուած է Հայաստանի հողին վրայ եւ ժողովուրդին հետ մեծ հաղորդակցութեան մը բարիքովը : Ունի իբր թերութիւն՝ ճոռոմաբանութիւններ, ծանօթ նիւթերու անհարկի թուումներ եւ կողմնակալութիւն: