«Էտյուդ (երաժշտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Պատմություն ==
Էտյուդի ժանրը հայտնի է XVIII դարից։ էտյուդներ գրող կոմպոզիտորների մեջ ավելի շատ հայտնի է Կարլ Չերնին․ նա հազարից ավել տարբեր տեսակի և տարբեր տեխնիկական մակարդակների դաշնամուրային էտյուդների հեղինակ է, որոնք համախմբված են («Մատների վարժվածության դպրոց», «Ֆուգայի դպրոց» և այլն) ամբողջական շարքի մեջ։ [[Ֆրեդերիկ Շոպեն|Ֆրեդերիկ Շոպենն]] էտյուդը հասցրեց մի նոր մակարդակի․ նրա էտյուդները ոչ միայն համարվում են կատարողական տեխնիկայի վարժություններ, այլ նաև ունեն մեծ գեղարվեստական արժեք և հաճախ են կատարվում համերգների ժամանակ։ Կոմպոզիտոր-ռոմանտիկները հաճախ էտյուդները համախմբում են որոշակի խմբերի մեջ, որոնք նման են սյուիտներին։ Դաշնամուրի համար էտյուդներ գրած հայտնի կոմպոզիտորներից են Ռոբերտ Շումանը («Սիմֆոնիկ էտյուդներ», oր. 13), Ֆերենց ԼԻստը («Բարձրագույն հմտության էտյուդներ», որն այլ կերպ կոչվում է Տրանսցենդենտային, Մեծ համերգային էտյուդներ և այլն),Շառլ Վալանտեն Ալկան ("12 էտյուդներ բոլոր մինորային տոնայնություններում" oր. 39, "12 էտյուդնոր բոլոր մաժորային տոնայնություններում" oր. 35, "Երեք պաթետիկ էտյուդներ" oր. 16, " Երեք խրոխտ սկերցո էտյուդներ" oր.16, " Փայլուն իմպրովիզացիաների երեք խրոխտ էտյուդներ" oր.16," oր․ 12b, "Երեք մեծ էտյուդ" oր. 76, համերգային էտյուդներ "Ասպետ" սի-բեմոլ; մաժոր oր. 17 և "Երկաթե ճանապարհ" ռե մինոր oր. 27,Էտյուդ լյա մինոր, ինչպես նաև "12 էտյուդ ոտքերի համար" պեդալային դաշնամուրի համար), Կամիլ Սեն—Սանսը, Կլոդ Դեբյուսին և այլոք։
 
== Խաղացանկ ==