«Ֆրից Կրեյսլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
լրացում
No edit summary
Տող 9.
 
== Կենսագրություն ==
Ֆրից Կրեյսլերը ծնվել է բժշկի ընտանիքում: Նրա ծնողները հրեաներ էին: [[Մկրտություն|Մկրտվել]] է 12 տարեկան հասակում: Չորս տարեկանում Ֆրիցն արդեն ջութակ էր նվագում Ժակ Օբերի մոտ և բավականին արագ հասավ զգալի հաջողությունների: Յոթ տարեկանում իրավունք ստացավ բացառության կարգով սովորելու Վիեննայի կոնսերվատորիայում (այժմ՝ [[Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան]])՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ ուսանողը, քանի որ ըստ գործող կարգի կոնսերվատորիա էին ընդունվում 14 տարեկանից ոչ պակաս անձինք: [[Ջութակ]] նվագել սովորել է [[Յոզեֆ Հելմեսբերգեր]]<nowiki/>ի դասարանում, իսկ երաժշտության տեսություն՝ [[Անտոն Բրուքներ]]<nowiki/>ի մոտ: Ինը տարեկանում Կրեյսլերն իր առաջին հրապարակային ելույթն է ունեցել, իսկ մեկ տարի անց կոնսերվատորիան ավարտել է ոսկե մեդալով: Շարունակել է կատարելագործվել [[Փարիզի կոնսերվատորիա]]<nowiki/>յում [[Լամբեր Ժոզեֆ Մասսար]]<nowiki/>ի (ջութակ) և [[Լեո Դելիբ]]<nowiki/>ի (տեսություն և կոմպոզիցիա) մոտ: 1887 թվականին Կրեյսլերը ավարտական քննության ժամանակ ստացել է առաջին մրցանակ, որից հետո որոշել է ինքնուրույն սկսել իր ստեղծագործական կարիերան:
 
1889-1890 թվականներին Կրեյսլերը համերգային շրջագայություն է կատարել [[ԱՄՆ]]-ում դաշնակահար [[Մորից Ռոզենտալ]]<nowiki/>ի հետ, սակայն հասարակությունը նրան շատ զուսպ է ընդունում: Վերադառնալով [[Վիեննա]]՝ ընդունվել է գիմնազիա, այնուհետև երկու տարի սովորել համալսարանի բժշկական բաժնում, որից հետո ծառայել է բանակում: 1896 թվականին Կրեյսլերը փորձել է ընդունվել Վիեննայի պալատական օպերայի նվագախումբ, բայց մրցույթով չի անցել, ինչը չի խանգարել նրա մենահամերգային կարիերա սկսելուն: Երկու տարի անց համերգ է տվել [[Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ|Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի]] հետ, որը ճակատագրի բերումով կազմված էր այն երաժիշտներից, որոնք նրան չընդունեցին: Ջութակահարը իսկական միջազգային ճանաչում է ստացել 1899 թվականին, երբ առաջին անգամ ելույթ է ունեցել [[Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ|Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի]] հետ, որը ղեկավարում էր [[Արթուր Նիկիշ]]<nowiki/>ը: Հաջորդ տարի (1900-1901) Կրեյսլերը շրջագայել է ԱՄՆ-ում, 1902 թվականի մայիսի 12-ին Լոնդոնում տվել է իր առաջին համերգը: Անգլիական երաժշտական հասարակությունը խանդավառությամբ է ընդունել ջութակահարին, 1904 թվականին նրան շնորհվել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ, իսկ կոմպոզիտոր [[Էդուարդ Էլգար]]<nowiki/>ը Ֆրիցին է նվիրում իր Ջութակի կոնցերտը, որը Կրեյսլերն առաջին անգամ կատարել է 1910 թվականի նոյեմբերի 10-ին՝ հեղինակի ղեկավարությամբ:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ի սկսվելուց Կրեյսլերը մեկնել է ռազմաճակատ ավստրիական բանակի կազմում, սակայն վիրավորվելուց հետո 1914 թվականի հոկտեմբերին զորացրվել է և շուտով մեկնել ԱՄՆ: 1924 թվականին ջութակահարը վերադարձել է [[Եվրոպա]], նախ բնակվել [[Բեռլին]]<nowiki/>ում, այնուհետև՝ [[Ֆրանսիա]]<nowiki/>յում:
 
Եվրոպայում նացիստական տրամադրությունների ամրապնդումից հետո Կրեյսլերը 1938 թվականին նորից մեկնել է ԱՄՆ, որտեղ 1943 թվականին ընդունել է ամերիկյան քաղաքացիություն: Չնայած 1941 թվականին տեղի ունեցած ծանր ավտովթարին, նա շուտով կարողացել է վերադառնալ ակտիվ համերգային գործունեության: Կրեյսլերի վերջին հանրային ելույթը կայացել է 1947 թվականի նոյեմբերի 1-ին [[Քարնեգի հոլ|Քարնեգի Հոլ]]<nowiki/>ում. հետագա մի քանի տարիներին նա դեռևս ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ, բայց շուտով վերջնականապես որոշում է ավարտել երաժիշտի կարիերան աստիճանաբար սաստկացող կուրության և խուլության պատճառով (ավտովթարի հետևանքները ): 18-րդ դարի իր ջութակների յուրահատուկ հավաքածուն Կրեյսլերը վաճառել է՝ իրեն թողնելով 1860 թվականին Ժան Վիյոմի կողմից պատրաստված միակ գործիքը:
 
== Մատենագիտություն ==