«Սոցիալական դարվինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Սոցիալական դարվինիզմ''', սոցիոլոգիական տեսություն ըստ որի` [[Բնական ընտրություն|բանական ընտրության]] և գոյության կռվի օրինաչափությունները, հայտնաբերված [[Չարլզ Դարվին]]ի կոզմից, տարածվում են [[հասարակություն]]ում՝ մարդկային հարաբերությունների վրա։
'''Սոցիալական դարվինիզմ''', գաղափարական հոսանք [[19-րդ դար]]ի վերջի [[20-րդ դար]]ի սկզբի բուրժուական [[հասարակագիտություն|հասարակագիտության]] մեջ, որը հասարակական [[կյանք]]ը բացատրում էր գոյության [[պայքար]]ի և [[Բնական ընտրություն|բնական ընտրության]] կենսաբանական օրենքներով։ Սոցիալական դարվինիզմը [[Չարլզ Դարվին]]ի էվոլյուցիոն ուսմունքի որոշ դրույթներ կենսաբանությունից փոխադրում է [[սոցիոլոգիա]], հասարակական օրինաչափությունները հանգեցնելով կենսաբանականին։ Սոցիալական բախումները դիտում է հակամարտ սոցիալական [[հարաբերություն]]ներից դուրս և հայտարարում «բնական», հավերժ ու անլուծելի։
 
Սոցիալական դարվինիզմը մեծ համբավ էր վայելում 19-րդ դարում՝ մինչ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտը։
Սոցիալական դարվինիզմի նախակարապետը համարվում է [[Թոմաս Մալթուս|Թոմաս Ռոբերտ Մալթուսը]], իսկ անմիջական հիմնադիրը՝ [[Հերբերտ Սփենսեր]]ը։ Ուսմունքին հետևել են գաղափարական և քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող սոցիոլոգներ։ Սոցիալական դարվինիզմի որոշ իմաստով հիմնավորել է կենսաբանականի և սոցիալականի [[կապ]]ը, ընդգծել հասարակական զարգացման հակասականությունը, հիմք դրել սովորույթների և սոցիալական [[նորմա]]ների սոցիոլոգիական ուսումնասիրությանը և այլն։
 
Սոցիալ-դարվինիզմի տեսության տարրեր կիրառվում են մի շարք [[պահպանողականություն|պահպանողական]] շարժումների, [[Laissez-faire|լեսե-ֆերիզմի]] և [[միլիտարիզմ]]ի կողմից։ Իր ծայրահեղ դրսևորումներով սոցիալ-դարվինիզմը հիմք է հանդիսանում [[եվգենիկա]]յի և [[ռասիզմ]]ի համար։ Սոցիալ-դարվինիստները հաճախ օգտագործում էին [[մալթուսականություն]]ը։
{{Անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=22}}
== Պատմություն ==
=== Սոցիալ-դարվինիզմի պատմություն ===
[[Սոցիալական էվոլյուցիա]]յի տեսությունը [[Եվրոպա]]կան [[փիլիսոփայություն]]ում ի հայտ է եկել [[Լուսավորության դարաշրջան]]ում։ Դեռրս 17-րդ դարում [[Թոմաս Հոբս]]ը նշում էր, որ հասարակությունում շատ գործընթացներ համանաման են նրան, ինչ տեղի է ունենում կենդանական աշխարհում։
 
Սոցիալ-դարվինիզմի գաղափարի նախակարապետը [[Թոմաս Մալթուս]]ն էր, որը 1798 թվականին հրատարակել էր «Ազգաբնակչության տեսության փորձ» գիրքը։ Այդ աշխատությունում Մալթուսը պնդում էր, որ ապագայում մարդկությունն անխուսափելիորեն կբախվի պարենի անբավարարության հետ, որի արդյունքում մոլորակի աղքատ բնակչությունը կմահանա սովից, իսկ հարուստները կապրեն, այսինքն տեղի կունենա «Մալթուսական թակարդ»։
 
=== Դարվին և սոցիալ-դարվինիզմ ===
Ըստ Մայքլ Ռուզուի՝ Դարվինը ծանոթ էր [[Թոմաս Մալթուս]]ի աշխատանքներին և կարդացել էր նրա «Ազգաբնակչության տեսության փորձ» աշխատությանը։ Դարվինի գաղափարները տարբերվում էին սոցիալ-դարվինիզմի գաղափարներից։ Դարվինը պնդում էր, որ բնության օրենքներն ազդում են մարդու վրա այնպես, ինչպես ամբողջ կենդանական աշխարհի վրա, սակայն նա ընդգծում էր, որ մարդուն ճնշող սննդային պաշարի սահմանափակությունը նպաստում են նոր հմտությունների և գծերի առաջացմանը, որոնք ժառանգվում են հաջորդ սերնդի կողմից։ Ըստ Դարվինի՝ այնպիսի սոցիալական բնազդներ, ինչպիսիք են սերն ու փոխօգնությունը մարդու մոտ ի հայտ են եկել [[էվոլյուցիա]]յի արդյունքում և ապահովել են մարդու իշխանությունը բնության վրա։ Իր՝ «Անթրոպոգենեզ» գրքի 6-րդ գլխում Դարվինը գրել է․- «Մոտ ապագայում, հնարավոր է մի քանի հարյուր տարի հետո, քաղաքակիրթ ցեղերը աշխարհում ամբողջությամբ դուրս կմղեն կամ կոչնչացնեն բարբարոս ցեղերին», ակայն, բարբարոս ասելով Դարվինն ի նկատի ուներ այն ժողովուրդներին որոնց բնորոշ չէր փոխօգնության դրական սոցիալական [[բնազդ]]ներ։
 
Բնական ընտրության վերաբերյալ Դարվինի գաղափարները երբեք դուրս չեն եկել կենսաբանական գործընթացների սահմաններից, այն դեպքում, երբ սոցիալական դարվինիզմը հասարակական ոլորտում գոյության կռվի գաղափարների տեղափոխման փորձն է։
 
=== Սոցիալ-դարվինիստներ ===
[[File:Herbert_Spencer.jpg|link=https://en.wikipedia.org/wiki/File:Herbert_Spencer.jpg|մինի|Հերբերտ Սփենսեր|211x211փքս]]
Սոցիալ-դարվինիզմի գաղափարների ամենավառ արտահայտողը [[Հերբերտ Սփենսեր]]ն էր՝ ''survival of the fittest'' արտահայտության հեղինակը, ինչը թարգմանվում է որպես՝ «ուժեղի գոյատևում»։ Իր՝ «Զարգացում․ օրենքները և պատճատները» և «Հիմքային հիմունքներ» (1860) աշխատություններում նա ներմուծում է սոցիալական զարգացման գաղափարը<ref>Spencer, Herbert. 1860. 'The Social Organism', originally published in The Westminster Review. Reprinted in Spencer's (1892) Essays: Scientific, Political and Speculative. London and New York.</ref>։ Սփենսերին են պատկանում նաև հետևյալ բառերը․ «Համապարփակ բնության օրենք․ էակը, որը բավարար եռանդագին չէ, որպեսզի պայքարի իր գոյության համար, պետք է վախճանվի»<ref>Claeys, Gregory (2000). "The 'Survival of the Fittest' and the Origins of Social Darwinism". Journal of the History of Ideas. 61 (2): 223–40. doi:[http://muse.jhu.edu/article/15068 10.1353/jhi.2000.0014].</ref>:
 
Սոցիալ-դարվինիզմի ներկայացուցիչներից է [[Ուիլիամ Սամներ]]ը (պնդում էր [[սոցիալական անհավասրություն|սոցիալական անհավասրության]] անհրաժեշտությունը և տնտեսությունում պետության միջամտության հակառակորդն էր)։ 1883 թվականին Սամները հրատարակեց շատ ազդեցիկ բրոշյուր՝ «Որ սոցիալկան դասակարգերն են պարտք միմյանց» անվամբ, որտեղ գրել էր, որ սոցիալական դասակարգերը միմյանց ոչինչ պարտք չեն՝ սինթեզելով Դարվինի եզրակացությունները։ Այդ բրոշյուրում դարվինիզմի մասին ոչինչ հիշատակված չէր<ref>[http://www.gutenberg.org/ebooks/18603?msg=welcome_stranger The Project Gutenberg eBook of What Social Classes Owe To Each Other, by William Graham Sumner]. www.gutenberg.org. 2006-06-16. Retrieved 15 April 2018.</ref>։ Սամները երբեք ամբողջությամբ չի ընդունել Դարվինի գաղափարները և որոշ ժամանակակից պատմաբաններ չեն հավատում, որ նա երբևէ հավատացել է սոցիալական դարվինիզմին<ref>"A careful reading of the theories of Sumner and Spencer exonerates them from the century-old charge of social Darwinism in the strict sense of the word. They did not themselves advocate the application of Darwin's theory of natural selection." [https://books.google.am/books?id=7BJUIOnC534C&pg=PA33&lpg=PA33&dq=bannister+social+darwinism&redir_esc=y#v=onepage&q=bannister%20social%20darwinism&f=false The Social Meaning of Modern Biology: From Social Darwinism to Sociobiology]</ref>։
 
Հայտնի գրող [[Ջեկ Լոնդոն|Ջեկ Լոնդոնը]] սոցիալ-դարվինիզմի գաղափարի կողմնակիցն էր, ընդհուպ մինչև հայտնի «[[Երկաթե կրունկ (վեպ)|Երկաթե կրունկ]]» և «<nowiki/>[[Մարտին Իդեն]]<nowiki/>» վեպերի գաղափարական շրջադարձերը։ Նա գրել է պատմություններ, որտեղ արտացոլել է իր սոցիալ-դարվինիզմին ուղղված գաղափարները<ref>"Borrowing from Charles Darwin's theory of evolution, social Darwinists believed that societies, as do organisms evolve over time. Nature then determined that the strong survive and the weak perish. In Jack London's case, he thought that certain favored races were destined for survival, mainly those that could preserve themselves while supplanting others, as in the case of the White race." The philosophy of Jack London [https://web.archive.org/web/20051027154902/http://sunsite.berkeley.edu/London/Essays/philosophy.html Archived] 2005-10-27 at the Wayback Machine</ref>։
 
Սոցիալական դարվինիզմի գաղափարներն առավել տարածված էին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ամերիկայում և Եվրոպայում։ [[ԱՄՆ]]-ում սոցիալ-դարվինիզմի գաղափարներ քարոզում էին [[Ջոն Ֆիսկե]]ն, [[Էդմունդ Նոբլ]]ը, Ուիլիամ Սամները։ [[Իմպերիալիզմ]]ը և բուռն զարգացում ապրող արդյունաբերական [[կապիտալիզմ]]ը նպաստեց ազգերի և առանձին մարդկանց դաժան հակամարտություններին։ Սակայն, սոցիալական և գիտական առաջընթացը հերքեցին պոստուլատների և ենթադրությունների մեծամասնությունը, որի վրա հիմնված էր սոցիալ-դարվինիզմի տեսությունը<ref>''[[Лейрис, Мишель|Лейри М.]]'' Раса и цивилизация. // Расовая проблема и общество. / Общ. ред. и вступ. ст. [[Плисецкий, Марк Соломонович|М. С. Плисецкого]]. — М.: [[Издательство иностранной литературы]], 1957. — С. 19-75.</ref>։ 1944 թվականին Ռիչարդ Հովսթատդերը հրապարակեց «Սոցիալ-դարմինիզմն ամերիկյան մտքերում» գիրքը, որտեղ ցույց տվեց սոցիալ-դարվինիզմի դերը ինդիվիդուալիզմի գաղափարական հիմնավորման գործում՝ ուղղված ռեֆորմիզմի դեմ<ref>[http://www.amstud.msu.ru/full_text/texts/dementyev/part2/glava2_1.htm Историография истории нового и новейшего времени стран Европы и Америки (учебное пособие для студентов).] / Под ред. [[Дементьев, Игорь Петрович|И. П. Дементьева]], [[Патрушев, Александр Иванович|А. И. Патрушева]].</ref>։
 
== Սոցիալ-դարվինիզմի տեսություն և քննադատություն ==
Սոցիալ-դարվինիզմը հասարակական կյանքի էվոլյուցիան բացատրում է բնական ընտրության և գոյության կռվի կենսաբանական սկզբունքներով՝ ընդգծելով հասարակական զարգացման գործում կոնֆլիկտների դերը: Այդպիսով, նրա գաղափարները ընդդիմանում են [[պատեռնալիզմ]]ի սկզբունքներին. ավանդական հասարակության հիմնական գաղափարներին:
 
Սոցիալ-դարվինիզմը [[Դետերմինիզմ|դետերմինիստական]] ուսմունք է. նրա տեսանկյունից սոցիալական կոնֆլիկտը անընդհատ է և անհաղթահարելի, չնայած, ըստ Սպենսերի՝ վերջում պետք է հանգի իդեալական հասարակության ստեղծմանը: Այս տեսության որոշ կողմնակիցներ, հակառակը, հետևություն են անում, որ մարդիկ կդեգրադացվեն:
 
Սոցիալ-դարվինիզմի սկզբունքները նման են [[Laissez-faire]]-ի և [[կապիտալիզմ]]ի հիմնական կանխադրույթներին. բոլոր այս ուսմունքները մարդուն կանգնեցնում են ընտրոթյան առաջ՝ «կամ լողա, կամ խեղդվի»:
 
[[Աբոլիցիոնիզմ]]ի ընդդիմադիրները սոցիալ-դարվինիզմը հաճախ օգտագործում էին իրենց ռասիստական տեսությունները բացատրելու համար:
 
Սոցիալ-դարվինիզմի հայտնի քննադատներից էր [[Պյոտր Կրոպոտկին]]ը: Իր՝ «Համագործակցությունը որպես էվոլյուցիայի գործոն» (1902) աշխատությունում<ref>''Пётр Кропоткин.'' [http://oldcancer.narod.ru/anarchism/PAK-Mutaid.htm Взаимопомощь как фактор эволюции]</ref> նա փաստարկներ է բերում, որ բնությունում և հասարակությունում [[կոոպերացիա]]ն և փոխօգնությունը ավելի բնական երևույթներ են, քան՝ [[մրցակցություն]]ը գոյության կռվում:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Գրականություն ==
* {{БСЭ3|статья=Социальный дарвинизм |автор=[[Гофман, Александр Бенционович|Гофман А. Б.]] |том=24а|страницы= |ref=Гофман }}
 
== Տես նաև ==
* [[Եվգենիկա]]
* [[Կրեացիոնիզմ]]
* [[Դարվինիզմ]]
* [[Կենսաբազմազանություն]]
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://library.thinkquest.org/C004367/eh4.shtml Social Darwinism on ThinkQuest]
* [https://www.pbs.org/wgbh/evolution/darwin/nameof/ ''In the name of Darwin''] – Սոցաիալական դարվինիզմի քննադատություն
* [http://library.alibris.com/booksearch.detail?invid=11529157550&browse=1&qwork=1595131&first=1&mtype=B&qsort=p&page=1 Descent of Man on Alibris]
 
[[Կատեգորիա:Հասարակագիտություն]]
[[Կատեգորիա:Սոցիալական էվոլյուցիա]]