«Հանրապետության հրապարակ (Բեռլին)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
 
Հրապարակը կառուցվել է 1735 թվականին՝ Բեռլինի մաքսային պատի ապամոնտաժումից հետո, որն օգտագործվում էր [[Ֆրիդրիխ Վիլհելմ I]] թագավորի օրոք՝ պրուսացի զինվորակաների շարային պատրաստության համար։ Այդ ժամանակ տեղանքը կոչվում էր [[Բրանդենբուրգյան դարպասներ]]ի հրապարակ։ 1867 թվականին հրապարակը դարձել է քաղաքային և ստացել Թագավորական անվանումը (''Քյոնինգսպլաց'', {{lang-de|Königsplatz}})։ Մինչ [[1884]]-[[1894]] թվականներին Ռեյխստագի կառուցումը, տեղանքում եղել է լեհ կոմս և պրուսական դիվանագետ Աթանաս Ռաչինսկիի ({{lang-pl|Atanazy Raczyński}}) պալատը։
 
1873 թվականին, ի նշան հաղթական երեք արշավանքների, կանգնեցվել է [[Հաղթանակի սյուն]]ը, որի հանդիսավոր բացումից առաջ հիմնվել է Հաղթանակի ծառուղին։ Ծառուղին տանում էր դեպի հուշարձան։ Հրապարակի արևմտյան հատվածում գտնվել է [[Կրոլ օպերա]]ն, հյուսիսարևմտյան հատվածում՝ Գլխավոր շտաբի շենքը, իսկ հյուսիսայինում՝ Ալզենֆիրտել դեսպանատների թաղամասի պալատները, որոնցից մեկը պահպանվել է մինչ օրս։ Այսօր այդտեղ տեղակայված է Շվեյցարիայի դեսպանատունը։