«Շրջակա միջավայրի համաշխարհային օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Տոն}}
|պատկեր = Ecologia.jpg}}
'''Շրջակա միջավայրի համաշխարհային օր''' ({{lang-en|World Environment Day}}), հռչակվել է [[ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով]]ի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII)) [[1972]] թվականի [[դեկտեմբերի 16]]-ից։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա [[հունիսի 5]]-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ [[Ստոկհոլմ]]ի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու [[շրջակա միջավայր]]ի խնդիրները։
Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և [[ՄԱԿ]]-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր ([[UNEP]])։ Հենց ''UNEP''-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։