«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 278.
Մուսթաֆա Քեմալի անունը կապված է 4 կանանց հետ՝ Էլենի Կարինթե, Ֆիքրիյե Հանըմ, Դիմիտրինա Կովաչևա<ref>[https://books.google.am/books?id=ZSUDaIwQ0UQC&pg=PA327&dq=Dimitrina+Kovaceva+Ataturk&hl=bg&sa=X&ei=I-IAUZrUC8im4ATXrICYCA&redir_esc=y#v=onepage&q=Dimitrina%20Kovaceva%20Ataturk&f=false Atatürk: Eine Biographie, Klaus Kreiser, C.H.Beck, 2011], {{ISBN|3406619789}}, p. 80, (Ger.)</ref> և [[Լատիֆե Ուշաքլըգիլ]]։ Շատ քիչ է հայտնի Քեմալի և Էլենի հարաբերություններից. վերջինս սիրահարվել էր Մուսթաֆա Քեմալին, երբ նա սովորում էր [[Բիտոլա]]յում՝ [[Մակեդոնիայի Հանրապետություն|Մակեդոնիա]]։ Այս հարաբերությունները ոգեշնչել են մակեդոնացի գրող [[Դեժան Դուկովսկի|Դեժան Դուկովսկուն]] գրելու պիես<ref>{{cite web|url=http://www.imdb.com/title/tt1942808/|title=Balkan Is Not Dead|date=9 August 2012|work=IMDb|accessdate=12 November 2012}}</ref>։ [[Ֆիքրիյե]]ն Մուսթաֆա Քեմալի զարմիկներից էր, բայց նրանք արյունակից չէին (Քեմալի խորթ հայր Ռագիփ բեյի քրոջ դուստրն էր)։ Ֆիքրիյեն մեծացել է Մուսթաֆա Քեմալի հետ, սակայն վերջինիս զգացմունքների մասին հայտնի չէ։ Միայն ավելի ուշ պարզ դարձավ, որ երբ Ֆիքրիյեն բաժանվել էր իր եգիպտացի ամուսնուց, վերադարձել էր Ստամբուլ, այստեղ նրա և Քեմալի միջև կապը սերտացել էր։ Անկախության պատերազմի ընթացքում Ֆիքրիյեն Քեմալի հետ ապրել է Չանքայայում։ Սակայն երբ թուրքական զորքը 1922 թվականին մտնում է Իզմիր, Քեմալը հանդիպում է Լաթիֆեին՝ նրա հոր՝ [[Մուամմեր Ուշաքիզադե]]ի (ավելի ուշ՝ Ուշաքլը) տանը։ Լաթիֆեն սիրահարվում է Մուսթաֆա Քեմալին, սակայն կրկին հայտնի չէ, թե դա որքանով է փոխադարձ եղել, միայն պարզ էր, որ Քեմալը հիացած էր Լաթիֆեի խելքով. նա ավարտել էր Սորբոնի համալսարանը և Լոնդոնում սովորում էր անգլերեն, երբ պատերազմը սկսեց։ 1923 թվականի հունվարի 29-ին նրանք ամուսնանում են։ Լաթիֆեին անհանգստացնում էր Ֆիքրիյեի գոյությունը Չանքայայում, և նա պահանջում է, որ Ֆիքրիյեն հեռանա։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ նա ինքնասպան է եղել՝ օգտագործելով այն ատրճանակը, որը նրան նվիրել էր Մուսթաֆա Քեմալը։ Այնուամենայնիվ լուրեր են տարածվել, որ իրականում նրան սպանել են<ref>{{cite web|url=http://atam.webnode.com/anasayfa/biografi/ataturk%E2%80%99un%20ozel%20hayat%C4%B1%20/|title=Atatürk'ün Özel Hayatı|year=2008|work=Atatürk|archiveurl=https://web.archive.org/web/20121231222800/http://atam.webnode.com/anasayfa/biografi/ataturk%E2%80%99un%20ozel%20hayat%C4%B1%20/|archivedate=31 December 2012|accessdate=12 November 2012|deadurl=yes|df=dmy-all}}</ref>։ Մուսթաֆա Քեմալի, Ֆիքրիյեի և Լաթիֆեի հարաբերությունները դարձել են Քեմալի ընկերներից մեկի՝ [[Սալիհ Բոզոք]]ի գրվածքներից մեկի թեման, որը, սակայն, չի հրատարակվել մինչև 2005 թվական։ Լաթիֆեն թուրք նոր կնոջ կերպարն է դառնում, որը հանրության մեջ հայտնվում էր արևմտյան հագուստով<ref name="latife1">{{cite news|url=http://news.independent.co.uk/europe/article1152032.ece|title=Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk|last=Turgut|first=Pelin|date=1 July 2006|work=The Independent|location=UK|accessdate=29 September 2007}}</ref>։ Սակայն նրանք երջանիկ չէին, բազմաթիվ վեճերից հետո 1925 թվականի օգոստոսի 5-ին նրանք ամուսնալուծվում են<ref>{{cite book|url=|title=The Crescent and the Couch: Cross-Currents Between Islam and Psychoanalysis|last=Akhtar|first=Salman|publisher=Rowman & Littlefield|year=2008|isbn=0-7657-0574-5|page=68}}</ref>։
 
Աթաթուրքը իր կյանքի ընթացքում որդեգրել է 13 երեպայի՝երեխայի՝ 1 տղա, 12 աղջիկ։ Նրանցից ամենահայտնին [[Սաբիհա Գյոքչեն]] է՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն։
 
== Հիվանդություն և մահ ==