«Միխայիլ Պետրաշևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Պետրաշևսկի (Բուտաշևիչ-Պևորաշևսկի) Միխայիլ Վասիլևիչ''' ({{lang-ru|Михаи́л Васи́льевич Петраше́вский}}, {{ԱԾ}}), ռուս հեղափոխական, ուտոպիստ-սոցիալիստ։ Ազնվական։
 
Ավարտել է [[Պետերբուրգ]]ի [[համալսարան]]ի իրավաբանական [[ֆակուլտետ]]ը ([[1841]] թվականին)։ Գրել է (մասնակցել են նաև Վ․ Ն․ Մայկովը, Ռ․ Ռ․ Շտրանդմանը և ուրիշներ) և խմբագրել «Կարմաննի սլովար ինոստրաննիխ սլով» ({{lang-ru|«Карманный словарь иностранных слов»}}) օտար բառերի առձեռն բառարանը (երկրորդ հրտատարակչություն, [[1846]] թվական), որտեղ արծարծվել են դեմոկրատ, և մատերիալիստ, գաղափարներ, ուտոպիական սոցիալիզմի սկզբունքներ։ 1844 թվականից Պետրաշևսկի բնակարանը եղել է առաջադեմ մտավորականների հավաքատեղի, ([[1845]] թվականից ամեն [[ուրբաթ]] [[օր]]՝ {{lang-ru|пятница}}»)։ «Պյատնիցաների» մասնակիցները (տես Պետրաշևականներ) օգտնվում էին Պետրաշևսկու գրադարանում պահվող արգելված գրականությունից ուտոպիական սոցիալիզմի, հեղափոխական շարժումների պատմության են վերաբերյալ)։ Պետրաշևսկին ֆրանսացի ուտոպիստ-սոցիալիստ Շ․ Ֆուրիեի հետևորդն էր, հանդես է եկել Ռուսաստանի քաղաքական [[կարգ]]ի դեմոկրատացման և [[գյուղ]]ացիներին [[հող]]ով ազատագրելու պահանջով։ 1849 թվականին ձերբակալվել է, դատապարտվել գնդակահարության, որը փոխարինվել է ցմահ աքսորով (Արևելյան Սիբիր)։ 1856 թվականից ազատ աքսորաբնակ էր, ապրել է Իրկուտսկում, հրատարակել է «Ամուր» թերթը ([[1860]] թվական)։ Տեղական [[իշխանություն]]ների կամայականությունների դեմ ելույթի համար 1860 թվականին աքսորվել է Մինուսինսկի [[գավառ]], որտեղ և մահացել է։