«Եվրասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
[[Պատկեր:LocationEurasia.png|thumbnail|Եվրասիան աշխարհի քարտեզին]]
'''Եվրասիա''', Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36 %-ը։ Բնակչությունը՝ 4,947 ([[2010]]) միլիարդից ավելի է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։
Տող 11 ⟶ 12՝
Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։ Ասիային բաժին է ընկնում մայրցամաքի ընդհանուր տարածքի 80 %-ը /44,3 մլն. քառ. կմ/, իսկ Եվրոպային՝ 20 %-ը /10.5 մլն. քառ. կմ/։ Ասիան Եվրոպայից պայմանականորեն բաժանող սահմանն անցնում է [[Ուրալյան լեռներ]]<nowiki/>ի արևելյան ստորոտներով, [[Ուրալ (գետ)|Ուրալ]] կամ Էմբա գետով, [[Կասպից ծով]]<nowiki/>ի հյուսիսային ափով, [[Կումա-Մանիչի իջվածք]]<nowiki/>ով, [[Ազովի ծով]]<nowiki/>ով, [[Կերչի նեղուց]]<nowiki/>ով, [[Սև ծով]]<nowiki/>ով, [[Բոսֆոր|Բոսֆորի նեղուց]]<nowiki/>ով, [[Մարմարա ծով]]<nowiki/>ով, [[Դարդանելի նեղուց]]<nowiki/>ով, [[Եգեյան ծով]]<nowiki/>ով։ Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ [[Հնդկական օվկիանոս|Հնդկական]], հյուսիսում՝ [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]], արևմուտքում՝ [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և արևելքում՝ [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]]։
 
Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է։
 
 
Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է։
 
=== Ափերի գծագրություն ===
Տող 28 ⟶ 27՝
[[Պատկեր:Everest North Face toward Base Camp Tibet Luca Galuzzi 2006.jpg|thumbnail|Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը]]
 
Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր ([[Ջոմոլունգմա]] կամ Էվերեստ՝ 8848 մ.), այնպես էլ ամենացածր ([[Մեռյալ ծով]]ի ափը՝ -400 մ.) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ. է)։
 
Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն [[Լավրասիա]] մայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն [[Գոնդվանա]] մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով՝ [[Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտի|Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալ]]<nowiki/>ը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրասիա» էջից