«Գերդ Բինինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Բենինգ ուսանել է [[Գյոթեի անվան համալսարան]]ում [[Ֆրանկֆուրտ]]ում, և ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան «Գերհաղորդիչ (SN)-ների թունելային սպեկտրոսկոպիան» թեմայով աշխատանքով: Նույն տարին ընդունել է [[IBM]] ընկերության առաջարկությունը և անցել աշխատանքի ընկերության հետազոտական կենտրոնում [[Ցյուրիխ]] քաղաքում: Այստեղ Բենինգը հանդիպեց Հենրիխ Ռորերին: Միասին աշխատելով գիտնականները արմատապես բարելավեցին [[Սկանավորող թունելային մանրադիտակ]]ի կառուցվածքը, այդ թվում ստեղծեցին զոնդ, որն ուներ մեկ ատոմ սայրին: 1981 թվականին ստեղծված գործիքի միջոցով Բենինգը և Ռորերը ցույց տվեցին [[բյուրեղ]]ի մակերեսի և [[ԴՆԹ]]-ի շղթայի կառուցվածքը, ինչպես նաև առաջին անգամ դիտարկեցին [[վիրուս]]ի անջատումը կրող բջջից<ref name=""rosnano""/>:
 
1983 թվականին Բենինգը ստացավ ''Օտտո Կլունգի մրցանակ'', որպես Գերմանիայի լավագույն երիտասարդ գիտանական:
 
Գտնվելով Սթենֆորդում (ԱՄՆ), իր ցյուրիխյան հետազոտական կենտրոնի գործընկեր Քրիստոֆոր Գերբերի ({{lang-de|Christoph Gerber}}) և [[Սթենֆորդի համալսարան]]ի պրոֆեսոր Քելվին Կվեյտի ({{lang-en|Calvin Quate}}) հետ ստեղծեցին ատոմա-ուժային մանրադիտակ: Ի տարբերություն թունելային սկանավորող մանրադիտակի, որը թույլ էր տալիս հետազոտել միայն [[մետաղ]]ների և [[կիսահաղորդիչներ]]ի մակերեսները, ատոմա-ուժային մանրադիտակ թույլ է տալիս հետազոտել դիէլեկտրիկ նյութերը<ref name=""rosnano""/>:
 
1994 թվականին Բենինգը հիմնեց ''Delphi Creative Technologies GmbH'' ընկերությունը, որը մասնագիտանում էր տարբեր մասշտաբի պատկերների վերլուծության վրա, միկրոլուսնկարներից մինչև արբանյակային քարտեզները: Ավելի ուշ ընկերությունը վերանվանվեց սկզբում ''Definiens GmbH'', իսկ 2006 թվականին դարձավ ''Definiens AG'': Այժմ Բենինգը ղեկավարում է ընկերության հետազոտական աշխատանքները: