«Ֆրեդերիկ Շոպեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
[[Պատկեր:Chopin concert.jpg|200px|մինի|Շոպեն, համերգ Անտոնի Ռադզվիվների կալվածքում, 1829 թվական]]
Մինչև 13 տարեկանը Շոպենը կրթություն է ստացել տան պայմաններում։ Այնուհետև, 1823 թվականին, տեղափոխվել է Վարշավայի վարժարան՝ միաժամանակ շարունակելով դաշնամուրային դասընթացները Ժիվնիի մոտ։ 1825 թվականին նա, [[Մոշելեց Իգնաց|Մոշելեց]]ի ստեղծագործությունը կատարելիս, պարզապես ցնցեց հանրությանը իր իմպրովիզացիաներով և արժանացավ «Վարշավայի լավագույն դաշնակահար»-ի կոչմանը։
1826 թվականի աշնանը Շոպենը սկսեց երեքամյա դասընթացների կուրսը [[Սիլեզիա (մարզ)|սիլեզիացի]] կոմպոզիտոր ժոզեֆ Էլսների մոտ Վարշավայի կոնսերվատորիայում։ Շոպենն առաջին անգամ Էլսների հետ հանդիպել է դեռևս 1823 թվականին։ Վերջինս օգնել է իր խորհուրդներով նրան, իսկ 1826 թվականից Շոպենը պաշտոնապես սկսել է Էլսների հետ ուսումնասիրել երաժշտության տեսություն, կոմպոզիցիա։կոմպոզիցիա<ref> Michałowski and Samson (n.d.), §1, para. 5.</ref>։ Պարապմունքների առաջին տարվա վերջում Էլսներն արդեն խոսում էր Շոպենի «չտեսնված տաղանդի» և «երաժշտական հանճարի» մասին և 1827 թվականի տարեվերջյան հաշվետվության մեջ գրում է. «բացառիկ ընդունակություններ», 1828 թվականին ՝ «բացառիկ տաղանդ», 1829 -ին կոնսերվատորիայի ավարտման տարին. «բացառիկ տաղանդ, երաժշտության հանճար»: Էլսներն ավելի շատ վերահսկել է, քան ուղղորդել կամ իր ազդեցությունն է թողել Շոպենի փթթող տաղանդի զարգացման վրա։ Էլսները սկզբունքորեն չէր ուզում տղային դնել «նեղ, ակադեմիական և վաղուց հնացած» կաղապարների մեջ, այլ ուզում էր, որ արտիստը հասունանա «սեփական բնության կանոններով»։
 
Շոպենը մեծ երախտագիտությամբ ու հարգանքով էր խոսում իր ուսուցիչների մասին և խոստովանոմ, որ հենց նրանք են օգնել իրեն գտնելու իր ճանապարհը: Մի անգամ վիեննական լրագրողի հետ զրուցելիս նա սել է. <blockquote>… Ժիվնու և Էլսներնի մոտ մինչև իսկ ամենամեծ ավանակը կսովորեր:</blockquote>