«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 137.
== Բնակչություն ==
[[Պատկեր:Iranian man in mosque- reading qur'an and use his mobile phone - 2007.jpg|մինի|ձախից|210px|Իրանցի տղամարդը [[Ղուրան]] ուսումնասիրելիս]]
Իրանը բնութագրվում է ազգային կազմի խայտաբղետությամբ։ Իրանում ապրում են շուրջ 30 ժողովուրդներ և ցեղեր՝ ինչպես իրանական ծագման՝ [[պարսիկներ]], [[քրդեր]], [[գիլյանցիներ]], բելուջներ, բախթիարներ, [[լոռեր]], [[ազարիներ]] (բնիկ իրանցիներ, պատմական [[Ատրպատական]] ([[Իրանական Ադրբեջան]]) երկրամասի՝ ներկայիս [[Արևելյան Ադրբեջան|Արևելյան]] և [[Արևմտյան Ադրբեջան]] և [[Արդաբիլ (նահանգ)|Արդաբիլ]] նահանգների բնակիչներ) և այլն, այնպես էլ ոչ իրանական ծագման ազգեր ու ժողովուրդներ՝ հայեր, ասորիներ, արաբներ, թուրքմեններ և այլն։ Այժմ Իրանի բնակչությունը կամզում է 80.853.900 մարդ։ Իրանցիները կազմում են Իրանի բնակչության մոտ 61%-ը<ref name="iranprimer.usip.org">[http://iranprimer.usip.org/blog/2013/sep/03/iran-minorities-2-ethnic-diversity]</ref>, երկրորդ ազգը Իրանում ազերիներն են մոտ 16%<ref name="iranprimer.usip.org"/>, երրորդ ազգը Իրանում քրդերն են, որոնք կազմում են երկրի բնակչության 10%-ը<ref name="iranprimer.usip.org"/>։ Իրանում ապրում են նաև մեծ թվով լոռեր, բալոչներ, [[արաբներն Իրանում|արաբներ]], [[Հայերն Իրանում|հայեր]] և [[թուրքմեններ]]։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է [[իսլամ]]ի շիա ուղղությանը։ Երկրում կան նաև սուննի [[մուսուլմաններ]], [[քրիստոնյա]]ներ, [[Հուդայականություն|հուդայականներ]] և այլ կրոններ դավանող ժողովուրդներ են։
[[Պատկեր:Iran 2007 259 Qom Mosque (1731966125).jpg|մինի|ձախից|280px|Պարսկական մզկիթ]]
Իրանի ժողովուրդների միասնական լեզուն ընդունվեց 9-րդ դարում ձևավորված նոր պարսկերենը՝ ֆարսին։ [[Պարսկերենի այբուբեն]]ը հիմնված է [[արաբերենի այբուբեն]]ի վրա։
Տող 223.
[[Պատկեր:Iranian Wedding Ceremony.jpg|մինի|աջից|350px]]
[[Պատկեր:St-Stepanous-02.jpg|մինի|աջից|350px|Հայկական Սուրբ Ստեփանոս Եկեղեցին Իրանի Հյուսիսում]]
Իրանի տարածքում հայտնաբերված արվեստի հուշարձանները հնագույն ժամանակներից են (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակների խեցեղեն, գլիպտիկա են)։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում Իրանի հարավ-արևմուտքում զարգացել է Ելամի արվեստը։ Մ.թ.ա. 12-7-րդ դարերում Իրանի կենտրոնական մասի արևելքում հայտնաբերված նրբագեղ բրոնզյա իրերը հայտնի են «Լոռեսթանի[[Լոռեսթան]]ի բրոնզ» անվամբ։ Հետագայում առաջատար է դարձել Միդիայի մշակույթը։ Աքեմենյան շրջանի Իրանի արվեստին բնորոշ է շենքերը գարդարող բարձրաքանդակը (Պերսեպոլիս, Շոշ)։ Բարձր զարգացման է հասել մետաղի գեղարվեստական մշակումը (դրվագված և փորագրված արծաթյա անոթներ, ոսկերչական իրեր)։ Սասանյան թագավորության շրջանում հիմնական տեղ է տրվել քանդակագործությանը՝ բոլորաքանդակ, ժայռակոփ բարձրաքանդակներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկ արտահայտչականությամբ։ Համաշխարհային հռչակ են վայելել դեկորատիվ-կիրառական արվեստի գործերից բրդյա և մետաքսյա գործվածքները, մետաղյա իրերը (արծաթյա սկահակներ, թասեր՝ դրվագված, ձուլածո կամ Փորագրված)։ 7-13-րդ դարերում պահպանվել են որմնանկարների մնացորդներ, արհեստական մարմարի բարձրաքանդակներ, մանրանկարչության նմուշներ։ Սելջուկյան շրջանի (11-12-րդ դարեր) բրոնզյա իրերը ծանրանիստ են, ճոխ զարդարված։ 9-13-րդ դարերի խեցեղենը աչքի է ընկնում տեխնոլոգիական և գեղարվեստական հատկանիշների բազմազանությամբ։ Զարգացել է ապակե գործությունը։
 
Մոնղոլական արշավանքները (13-րդ դարի առաջին կես) դանդաղեցրել են մշակույթի առաջընթացը, սակայն 13-րդ դարի երկրորդ կեսից վերածնվել են արվեստի բոլոր տեսակները։ 14-15-րդ դարերում առաջին պլան է մղվել մանրանկարչությունը։ 14-րդ դարի առաջին կեսից գործել է Թավրիզի մանրանկարչության դպրոցը, 14-15-րդ դարերում՝ Շիրազի մանրանկարչության դպրոցը, որին բնորոշ էին կոմպոզիցիայի մոնումենտալություն, հստակ ու նրբագեղ գծանկար, գունային հնչեղ համադրություն, կերպարների ազատ շարժում («Էսքանդարի անթոլոգիա», 1410, Կյուլպենկյանի հավաքածու, Էիսաբոն)։ 15-րդ դարում կարևոր նշանակություն է ստացել Հերաթի մանրանկարչության դպրոցը։ Ստեղծվել են մանրանկարներից կազմված ալբոմներ, զարգացել են դիմանկարչական մանրանկարչությունը, թեթև գունազարդված գծանկարչությունը։ 16-17-րդ դարերի անվանի նկարիչներից առանձնանում են Աղա Ռզան, Ռգա Աբասին, Մոհամադ Զտմանը։ Համաշխարհային շուկայում լայն համարում են ստանում գեղանկարչորեն հարուստ գործվածքները, գորգերը, խեցեգործական և մետաղյա իրերը, լաքը, ոսկերչական առարկաները։ 18-րդ դարի վերջից Իրանի արվեստում զգալի է դարձել եվրոպական ազդեցությունը, սկզբնավորվել է ջրաներկով և յուղաներկով գեղանկարչությունը (Սանի-օլ-Մոլք, Մահմուդ Մալեք աշ-Շոար), շարունակվել են մանրանկարչության ավանդույթները (Լոթֆ Ալի)։ 20-րդ դարի սկզբից զարգացել են եվրոպական տիպի քանդակագործությունը, գեղանկարչությունը և գրաֆիկան (հատկապես գրքի նկարազարդումը և ռեկլամային պլակատը)։ Ռեալիստական արվեստի ուղիով են ընթանում Քեմալ օլ-Մոլքը (1920 թվականին [[Թեհրան]]ում հիմնել է գեղանկարչության և քանդակագործության դպրոց), Հասան Ալի Վազիրին (գեղանկարիչ և քանդակագործ), Մոհսեն Մողադդամը (գեղանկարիչ), Աբուլքասիմ Սադեղին (քանդակագործ) և ուրիշներ։ Աշխատավոր ժողովրդի կյանքին են նվիրված Աբդուլլա Ամերիի, Լեյլի Մատին Դավթարիի երփնագրերը, Հուշանգ Փեգեշք-Նիյայի Փորագրությունները։ Մանրանկարիչները (Հոսեյն Բեհզադ և ուրիշ ներ) ձգտում են վերականգնել հին վարպետների ավանդույթները։ Մոդեռնիստական հոսանքների հետնորդներ են Բեհջադ Մադրը, Աշոա Մինասյանը, Ահմադ Իսֆանդիարին և ուրիշներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից