«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 22.
[[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, [[Կարոլինսկա ինստիտուտ|Կարոլինսկա ինստիտուտի]] Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, [[Շվեդական ակադեմիա]]ն շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։
= Պատմությոք =
[[Ալֆրեդ Նոբել]]ը ({{Audio|Sv-Alfred Nobel.ogg|listen}}) ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում (Շվեդիա), ինժեներների ընտանիքում<ref name="Levinovitz5">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 5</ref>։ Նա եղել է քիմիկոս, ինժեներ և գյուտարար։ 1894 թվականին Նոբելը գնել է [[Bofors]] մետաղամշակման գործարանը, որը դարձրել է զենքի խոշորագույն արտադրող։ Նոբելը հայտնագործել է նաև [[բալիստիտ]]ները, որոնք դարձել են բազմաթիվ ռազմական անծուխ պայթուցիկ նյութերի, մասնավորապես Բրիտանական կորդիտ անծուխ վառոդի նախորդները։ Իր ողջ կյանքի ընթացքում Նոբելը հավաքել է հսկայական կարողություն. դրա մեծ մասը նա վաստակել է իր 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին [[դինամիտ]]ն է<ref name="Levinovitz11">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 11</ref>։
|