«Ռուբինյաններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
No edit summary |
||
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Ռուբինեաններ}}
'''Ռուբինյաններ''', հայ իշխանական և թագավորական տոհմ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկյան Հայաստանում]] ([[1080]]–[[1219]])։
Տող 29 ⟶ 7՝
==Իշխաններ==
[[Ռուբեն Ա]]–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել [[Երուսաղեմ]]ի խաչակրաց պետության հետ։ [[Ռուբեն Ա]]–ի ավագ որդին և հաջորդը՝ [[Կոստանդին Ա]], ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է [[Վահկա]] բերդը և [[1098]]–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի դքսության]] հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ [[Կոստանդին Ա]]–ի ավագ որդին և հաջորդը՝ [[Թորոս Ա]], [[1104]]–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ [[Սիս]] և [[Անարազաբա]] քաղաքներով, [[1107]]–ին իշխան [[Գող Վասիլ]]ի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, [[1111]]–ին [[հույներ]]ից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և [[Օշին]]ը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին [[Լևոն Ա]], հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ [[1132]]–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային [[Կիլիկիա]]ն։ [[Հալեպ]]ի Զանգի ամիրայի և [[Եդեսիա]]յի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ [[Լևոն Ա]] պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն [[1137]]–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ [[Թորոս Բ]] փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ [[Կիլիկյան Հայաստան]]ի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է [[Թորոս Բ]]–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով '',Պան Սեբաստոս»'' տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ [[Թորոս Բ]] ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ [[Թորոս Բ]]–ին հաջորդել է [[Մլեհ]] եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային [[Կիլիկիա]]ն։ [[1173]]–ին [[Մլեհ]]ը վերակառուցել է [[Սիս]] քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ [[Մլեհ]]ին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ [[Ռուբեն Գ]]։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ [[Ռուբեն Գ]] [[1180]]–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։
[[Կատեգորիա:Ռուբինյաններ]]
|