«Պետրե Մելիքիշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Մելիքիշվիլի Պյոտր Գրիգորի''' ({{lang-ka|პეტრე მელიქიშვილი}}, {{ԱԾ}}), խորհրդային քիմիկոս գիտնական, [[ԽՍՀՄ]] գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, [[Թբիլիսիի պետական համալսարան]]ի հիմնադիրներից մեկը և նրա առաջին ռեկտորը<ref name="БСЭ">[http://slovar.cc/enc/bse/2016968.html Меликов Пётр Григорьевич, статья в Большой советской энциклопедии]</ref><ref>[http://isaran.ru/?q=ru/person&guid=2E704108-3E97-CB42-8A88-6472DE065E89 Меликишвили (Меликов) Петр Григорьевич] на сайте Архивов РАН</ref>
'''Մելիքիշվիլի Պյոտր Գրիգորի''' ({{lang-ka|პეტრე მელიქიშვილი}}, {{ԱԾ}}), խորհրդային քիմիկոս։
== Կենսագրություն ==
Պետրե Մելիքիշվիլին ծագումով հայ-վրացական ազնվականական Մելիքիշվիլի տոհմից է: Նրա ծնողները 1840-ական թվականներին [[Ախալցխա]]յից տեղափոխվել էին [[Թիֆլիս]], որտեղ էլ ծնվել է Պետրեն:
 
Նա [[1868 թվական|1868 թվակա]]նին ավարտել է Թիֆլիսի [[գիմնազիա]]ն, հաջորդ տարում ընդունվել [[Օդեսա]]յի Նովոռոսիյսկյան կոչված համալսարան (ներկայումս՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարան)<ref>{{Cite news|title=Petre Melikishvili|url=https://www.tsu.ge/en/about/rectors/_qpmtve5u7ctyvzns//|work=Ivane Javakhishvili Tbilisi State University|accessdate=2018-05-14}}</ref>: Նրա ուսումնառության տարիներին այդ համալսարանում դասախոսում էին մի շարք ականավոր գիտնականներ, նրանց թվում՝ [[Լև Ցենկովսկի]]ն, [[Իլյա Մեչնիկով]]ը, Նիկոլայ Սոկոլովը...
 
[[1872 թվական]]ին Մելիքիշվիլին գերազանցությամբ ավարտել է Օդեսայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, հաջորդ տարում գրել է իր առաջին գիտական աշխատանքը և կարճ ժամանակ անց ուղարկվել է արտասահման՝ գիտության մեջ խորանալու: [[1875 թվական]]ին վերադարձել է, դրանից տասը տարի անց պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: 1885-ից մինչև 1917 թվականը Մելիքիշվիլին աշխատել է Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան համալսարանում, որտեղ էլ հենց նրան շնորհվել է [[պրոֆեսոր]]ի կոչում:
 
[[1893 թվական]]ից նա հիմնականում մասնագիտացել է [[անօրգանական քիմիա]]յի բնագավառում: [[1899 թվական]]ին այդ ասպարեզում ձեռք բերած ակնառու նվաճումների համար արժանացել է [[Պետերբուրգ]]ի գիտությունների ակադեմիայի Լոմոնոսովյան մրցանակին:
 
Անմիջական մասնակցություն է ունեցել Թիֆլիսի համալսարանի հիմնադրման գործում, նորաստեղծ բարձրագույն կրթօջախի պրոֆեսորների՝ [[1918 թվական]]ի [[հունվարի 13]]-ին կայացած հավաքում ընտրվել համալսարանի առաջին ռեկտոր, սակայն շուրջ մեկ տարի անց, Թիֆլիսի գեներալ-նահանգապետի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով, ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից:
 
[[1921 թվական]]ի հուլիսին դարձել է համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան: Գիտական բեղմնավոր աշխատանքը հաշվի առնելով՝ հետագայում նրան ընտրել են [[ԽՍՀՄ]] գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:
 
Մելիքիշվիլին մահացել է 77 տարեկան հասակում՝ [[1927 թվական|1927 թվակա]]նի [[մարտի 23]]-ին, [[Թիֆլիս]]ում: Հուղարկավորվել է Թիֆլիսի պետական համալսարանի զբոսայգում: Շիրմի վրա կանգնեցվել է նրա հուշարձանը: Մելիքիշվիլու անունով է կոչվել [[Վրաստանի գիտությունների ակադեմիա|Վրաստանի գիտությունների ակադեմիայ]]ի քիմիայի ինստիտուտը, ինչպես նաև՝ [[Աջարիա]]յի մայրաքաղաք [[Բաթումի]] փողոցներից մեկը: [[Թբիլիսի]]ում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է անվանի գիտնականը, փակցվել է հուշատախտակ: Բացի այդ, սահմանվել է Մելիքիշվիլու անունը կրող հատուկ գիտական մրցանակ՝ հանրապետության լավագույն քիմիկոս գիտնականներին խրախուսելու նպատակով:
 
== Կենսագրություն ==