«Մասնակից:Varduhi Avetisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ
| name = Մոխրագույն մեղու
| image file =
| image title =
| image descr = Մոխրագույն մեղու
| regnum = Կենդանիներ
|divisio = Միջատներ
|familia = Անթոֆորիդներ
|species = Մոխրագույն մեղու
|latin = Anthophora cinerea
|author =
}}
'''Մոխրագույն մեղու''' ({{lang-lat|Anthophora cinerea}}), [[անթոֆորիդներ]]ի ընտանիքին պատկանող [[միջատ]]։ Գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում]]։
 
== Նկարագրություն ==
11-13 մմ երկարությամբ միջին չափի [[մեղու]] է։ Երեսկալը հարթ փայլուն զոլով է, գլուխը առջևից սև է։ Հետին թաթերի 1-ին հատվածն արտաքինից ծածկված է արձաթափայլ մազիկներով, իսկ բոլոր ոտքերի թաթերը մուգ գույնի են։ Մեջքի և փորիկի 1-3-րդ անհավասար, բաց գույնի տրամակապերով տերգիտների մազիկներն երկար են։ Արուի գլուխն առջևից սև գույնի է, փորիկի 1-2-րդ, երեսի, գլխի ներքևի մասի հատվածները ծածկված են մոխրագույն մազերով, 2-4-րդ տերգիտները ունեն սպիտակ մազերից կազմված գագաթնային տրամակոպ։
 
== Տարածվածություն ==
Տարածված է [[Եվրոպա]]յի հարավ-արևելքում, [[Անդրկովկաս]]ում, [[Թուրքմենստան]]ում, [[Ղազախստան]]ում։ [[Հայաստան]]ում հայտնի է [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] ([[Սևան քաղաք]]ի մոտ), [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] (Գողթ գյուղի շրջակայք՝ [[Գեղարդի վանք|Գեղարդ վանք]]ի մոտ) մարզերից և [[Խոսրովի անտառ պետական արգելոց|«Խոսրովի անտառ» պետական արգելոցից]]։
 
== Էկոլոգիա ==
Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ [[Բնության պահպանության միջազգային միություն|Բնության պահպանության միջազգային միության]] Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
 
Միայնակ, բազմակեր մեղուներ են։ Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվում է հունիսին։
 
== Պահպանություն ==
Հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
 
Վտանգման հիմնական գործոններն են հողերի յուրացումը, անասունների գերարածեցումը, լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործումը։
 
Պահպանվում է Խոսրովի անտառ պետական արգելոցում և [[Սևան ազգային պարկ|«Սևան» ազգային պարկում]]<ref name=":0">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Խոցելի տեսակներ]]
[[Կատեգորիա:Անթոֆորիդներ]]
[[Կատեգորիա:Միջատներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գիրք]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
 
 
'''Կայծակ կատուն և կախարդված տունը''' ({{lang-en|The House of Magic}}, {{lang-fr|Le Manoir magique}}), կինո մուլտֆիլմ համակարգչային տեխնիկայի 3D անիմացիայով արտահանված Բելգիայի ռեժիսորներ Ժերեմի Դեգրյուսոնի և Բեն Ստասենի կողմից։