«Հայկական տվյալների տեղեկատու բազա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. [http://armeniandb.com/ Հայկական Տվյալների տեղեկատու Բազա] (Armenian DataBase) նախագիծը ստեղծվել է 2011 թվականի մայիսին: ...
(Տարբերություն չկա)

10:53, 19 հունվարի 2012-ի տարբերակ

Հայկական Տվյալների տեղեկատու Բազա (Armenian DataBase) նախագիծը ստեղծվել է 2011 թվականի մայիսին: Սույն նախագծի նպատակն է ստեղծել հայկական ամբողջական տեղեկատու: Ի հակակշիռ հայկական բիզնես տեղեկատուների, այս նախագծում տեղեկատուի տեսքով ներկայացվում է հայկական միջավայրը, կենցաղը, ներկան ու անցյալը:

Իմանալ, թե ի՞նչ կա մեր շրջապատում, ի՞նչ կենցաղով է ապրում մեր միջավայրը, տեղեկացված լինելը ընդլայնում է մարդու գործողությունների և հնարավորությունների դաշտը` դառնալով նաև ապահով կյանքի գրավականներից մեկը: Սրան հակառակ, անտեղյակ մարդն ինչ-որ առումով թերի, թերարժևորված կամ թերընկալված մարդն է:

Տեղեկացված լինելը անհատի սահմանադրական իրավունքի անքակտելի մասն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Մեջբերված սահմանադրական իրավունքի կիրառման համար կարևորագույն միջոցներից է նաև ինտերնետը, որը, անկախ պետական սահմաններից, յուրաքանչյուրիս ազատորեն լայն հնարավորություն է տալիս փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկատվություն:

Ահա այս լույսի ներքո Հայկական տվյալների տեղեկատու բազան` http://armeniandb.com (Armenian Database) կայքէջը, ևս նմանատիպ գործիք է` կյանքի կոչելու վերոգրյալ սահմանդրաիրավական նորմը, դյուրացնելու և նպաստելու սահմանադրական իրավունքի կիրառմանը:

Հայկական տվյալների տեղեկատու բազան ամենօրյա լրատվական կայք կամ նախագիծ չէ, այլ տվյալների բազա, որը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ի՞նչ կա Ձեր միջավայրում, որտե՞ղ է այն գտնվում, ինչպե՞ս կարելի է կապ հաստատել այդ սուբյեկտի կամ օբյեկտի հետ և ինչպե՞ս կարելի է այդ մասին տեղեկացնել մեկ ուրիշին: Ավելին, տվյալների բացակայության դեպքում այստեղ յուրաքանչյուրն ինքը կարող է իր ցանկալի տվյալները մուտքագրել տվյալների բազայում:

Սույն նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք Հայկական տվյալների տեղեկատու բազայի Ուղեցույց և հաճախ տրվող հարցեր էջում:

Նախագիծը ստեղծել է Վահան Զաքարյանը, ով հեղինակն է նաև ԼՈՒՍԱՄՈՒՏ նախագծի: