«Մասնակից:Arevik Chalyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 102.
==Սքրինինգ==
Բաց սպինա բիֆիդան սովորաբար հայտնաբերվում է [[Հղիություն (մարդ)|հղիության]] ընթացքում՝ պտղի [[Ուլտրաձայնային հետազոտություն|ուլտրաձայնային հետազոտության]] ժամանակ։ Մոր շիճուկում [[Ալֆա ֆետոպրոտեին|ալֆա ֆետոպրոտեինի]] (ԱՖՊ) բարձր լինելու դեպքում ցուցված է իրականացնել երկու հետազոտություն՝ պտղի ուլտրաձայնային հետազոտություն և ամնիոտիկ հեղուկի [[ամնիոցենտեզ]] (ԱՖՊ-ի և [[Ացետիլխոլինէսթերազա|ացետիլխոլինէսթերազայի]] մակարդակի որոշման նպատակով)։ ԱՖՊ-ի պարտադիր որոշման վերաբերյալ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ի]] որոշ նահանգներում (օրինակ՝ [[Կալիֆոռնիա|Կալիֆորնիա]]) այժմ գործում են օրենքներ, և այդ հետազոտությունը չիրականացնելու դեպքում ոլորտի պատասխանատուները կարող են ենթարկվել պատասխանատվության։ Սպինա բիֆիդայով ծնված մեկ հիվանդ ստացել է 2.000.000$ փոխհատուցում, քանի որ դատական գործի քննման արդյունքում պարզվել է, որ նրա մայրը [[Մանկաբարձ-գինեկոլոգ|մանկաբարձ-գինեկոլոգիական]] հետազոտության ժամանակ՝ բժշկական անփութության պատճառով չի անցել այս հետազոտությունը <ref>{{Cite web |url=http://www.boothkoskoff.com/wp-content/uploads/2013/01/spina_bifida.pdf |title=Medical malpractice: Childbirth, failed to perform AFP test |deadurl=no |archiveurl=https://web.archive.org/web/20160303182100/http://www.boothkoskoff.com/wp-content/uploads/2013/01/spina_bifida.pdf |archivedate=2016-03-03 |df= }}</ref>։ Սպինա բիֆիդան կարող է ասոցացված լինել զարգացման այլ խանգարումների կամ [[Դիսմորֆիկ համախտանիշներ|դիսմորֆիկ համախտանիշների]] հետ, հաճախ հանդիսանալով [[Կրելախախտ|կրելախախտի]] պատճառ։ Դեպքերի մեծամասնությունում սպինա բիֆիդան հանդիպում է միակ արատի ձևով։
Գենետիկ խորհրդատվությունը և [[Ամնիոցենտեզ|ամնիոցենտեզի]] ժամանակ վերցված նմուշի [[Գենետիկ հետազոտություն|գենետիկ հետազոտությունը]] կարող են իրականցվել հղիության ընթացքում։ Այս մեթոդներով հնարավոր է հայտնաբերել [[Նյարդային խողովակ|նյարդային խողովակի]] զարգացման այնպիսի արատներ, որոնք ասոցացված են գենետիկ շեղումների հետ։ Դրանց թվին դասվում է [[18 քրոմոսոմի տրիսոմիա|18-րդ քրոմոսոմի տրիսոմիան]]։ [[Ուլտրաձայնային]] [[Սքրինինգ|սքրինինգի]] արդյունքում դիտվել է սպինա բիֆիդայով ծնված երեխաների թվի նվազում, քանի որ հղիությունների որոշ մասն ընդհատվել է, վախենալով նրանից, որ այս երեխաները կարող են ունենալ ցածր [[կյանքի որակ]]։ Ժամանակակից բժշկության շնորհիվ սպինա բիֆիդա ունեցողների կյանքի որակը զգալի բարելավվել է<ref name="paediatrics"/>։
<gallery>
Պատկեր:Spina bifida lombare sagittale.theora.ogv|21 շաբաթական սաղմի եռաչափ ուլտրաձայնային հետազոտությամբ՝ լայնական հատույթում առկա է միելոմենինգոցելե
</gallery>
|