«Նիկոլայ Իշուտկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#CEE Spring 2019
 
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Նիկոլայ Իվանովիչ Իշուտկին''' ({{ԱԾ}}), [[ռուս]]- [[էրզիա]]ցի<ref name="Время и события. 2014">Время и события. 2014: библиографический указатель / Нац. б-ка им. А. С. Пушкина Респ. Мордовия; [сост. А. Н. Маланьчева]. - Саранск, 2013. - 148 с.</ref> [[բանաստեղծ]] և լրագրող: Էրզյան «Չիլիսեմա» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, Մորդովիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ ([[1999]])<ref name="sodfuj">[http://sodfuj.ru/authors/photographers/ishutkin-nikolay-ivanovich/ Ишуткин Николай Иванович] // Содружество финно-угорских журналистов</ref>:
 
== Կենսագրություն ==
Նիկոլայ Իշուտկինը ծնվել է 1954 թվականի մայիսի 28-ին, Մորդովիայի [[Բոլշեբերեզնիկիսկի շրջան (Մորդովիա)|Բոլշեբերեզնիկիսկի շրջանի]] [[Սիմկինո (Մորդովիա)|Սիմկինո]] գյուղում, ուսուցչի և կոլտնտեսուհու ընտանիքում: [[1961]] թվականին հաճախել է հայրենի գյուղի ութամյա դպրոցի առաջին դասարան: [[1971]] թվականին ավարտել է հարևան Շուգուրովո գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է [[Մորդովիայի Նիկոլայ Օգարյովի անվան պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Էրզյան պրավդա»<ref name="sodfuj"/> թերթի թղթակից, ավագ թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ: [[1984]] թվականին մասնակցել է Երիտասարդ գրողների VIII Համամիութենական խորհրդակցությանը: [[1987]] թվականին դարձել է էրզյան մանկապատանեկան «Չիլիսեմա» ամսագրի գլխավոր խմբագիր: [[1989]]-[[1991]] թվականներին սովորել է Մոսկվայի սոցիալ-քաղաքական ինստիտուտի լրագրության հեռակա բաժնում: [[1995]] թվականին դարձել է [[Ռուսաստանի գրողների միություն|Ռուսաստանի գրողների միության]] անդամ<ref name="sodfuj"/>:
 
== Ստեղծագործություններ ==
Նիկոլայ Իշուտկինը սկսել է [[բանաստեղծություն]]ներ գրել ուսանողական տարիներից: [[1973]] թվականին «Սյատկո» ամսագրում հրապարակում է էրզյան լեզվով իր առաջին բանաստեղծությունները` «''Од пора''» և «''Килейне''»: «Էրզյան պրավդա» թերթում աշխատելու տարիներին շարունակել է ակտիվ ստեղծագործական գործունեությունը: Եղել է «Տեշտինե» գրական միավորման անդամ, որը ղեկավարել է էրզիացի գրող [[Վասիլի Ռադաև]]ը<ref name="sodfuj"/>:
 
[[1989]] թվականին Իշուտկինը հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «''Валскень теште''» («Վաղորդյան աստղ») վերնագրով: Նույն թվականին [[ռուսերեն]]ով լույս է տեսել բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն՝ «Ոգու բնապատկեր»<ref>[http://www.library.saransk.ru/actions/?ELEMENT_ID=834 Информационный листок «Эрямонь лей» («Река жизни»): к 60-летию Н. И. Ишуткина] // Национальная библиотека им. А. С. Пушкина Республики Мордовия</ref> վերնագրով:
 
Իշուտկինը համարվում է բազմաթիվ մանկական բանաստեղծությունների հեղինակ, որոնք լույս են տեսնում «Սյատկո» և«ՉիլսեմաՉիլիսեմա» ամսագրերում: [[1994]] թվականին լույս է տեսել մանուկների համար գրված «''Ютко шкасто''» («Ժամանց») բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նաև զանազան խաղեր, գլուխկոտրուկներ և հումոր<ref name="sodfuj"/>:
 
== Պարգևներ և մրցանակներ ==
* ԽՍՀՄ տպագրության գերազանցիկ<ref name="sodfuj"/>
* Մորդովիայի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1999)<ref name="sodfuj"/>
 
== Ծանոթագրություններ ==