«Հովսեփ Էմին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Կենսագրություն և գործունեություն ==
 
Ծնվել է 1726թ. Պարսկաստանի [[Համադան]] քաղաքում, որտեղից հետո ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստանի [[Կալկաթա]] քաղաք:[[1751]]-[[1759]] թվականներին բնակվել է [[Մեծ Բրիտանիա]]յում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և [[լեյտենանտ]]ի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։<ref>{{cite web
| author =Ավագյան, Էդուարդ Սամվելի
| date =
| url =http://armenianhouse.org/avagyan/avagyan-ru.html
| title =Одной жизни мало
| work =
| publisher =
| accessdate = 2010-05-26
}}</ref>
 
Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում:Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում:
Հնդկահայ գաղութում ազատագրական շարժման առաջին մունետիկը եղավ Հովսեփ Էմինը։ Նրա նախնիները Հայաստանից Պարսկաստան էին տարվել [[Աբբաս I Սեֆի|Շահ Աբաս I-ի]] ժամանակ։ [[1759]] թվականին Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ [[1761]] թվականին բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ [[Սանկտ Պետերբուրգ]]ում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ [[Վրաստան]]ում գտնվելիս [[1763]] թվականին փորձել է [[Թուրքիա]]յի դեմ պայքարի մեջ ներգրավել [[Հերակլ II|Հերակլ Բ]] վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական [[կաթողիկոս]] Սիմեոնից [[Վրաստան]]ից [[1764]] թվականին մեկնել է [[Ղարաբաղ]] [[Մելիք]] Հովսեփի մոտ։ [[Արցախ]]ում նա մասնակցել է [[Մահմուդ Շահ]]ի դեմ մարտին, պաշտպանելով [[Գետաշեն]]ը։
 
Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները: Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրմանիր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին:
[[1770]] թվականից Հովսեփ Էմինը բնակվել, մահացել ու թաղվել է [[Կալկաթա]]յում։
 
1759 թ. Էմինը գալիս է Հայաստան: Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին: Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության: Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ: Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին: Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ: Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին: Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ: Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:
 
Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար: Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն: Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ: Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել: Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան:
 
Մահացել է 1809թ.-ին ու թաղվել է [[Կալկաթա]]յում։
 
Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել [[1792]] թվականին [[Լոնդոն]]ում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում։