«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 154.
== Մշակույթ ==
=== Կրթության զարգացում ===
Սեֆյան ընտանիքը նախքան պետության կազմավորումը հայտնի էր որպես ուսյալ և զարգացած գերդաստան։ Պահպանվել են շեյխ Սաֆիի՝ [[Թաթեր|թաթական]] ու [[Պարսիկներ|պարսկական]] պոեզիային վերաբերող հատվածներ։ Իսմայիլ I շահը հայտնի էր «Խաթայի» գրական կեղծանվամբ<ref>V. Minorsky, "The Poetry of Shāh Ismā‘īl I", Bulletin of the School of Oriental and African Studies, University of London 10/4 (1942): 1006–53.</ref>։ Նրա որդին՝ Սամ Միրզան, հայտնի էր ոչ միայն պարսկական, այլև թուրքական գրականության ասպարեզում<ref>"Ismail Safavi" Encyclopædia Iranica</ref>։ Սեֆյան երկրորդ շահը՝ Թահմասպը, ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, իսկ Աբբաս II-ը հայտնի էր որպես Ադրբեջանի թյուրքերենով ստեղծագործած բանաստեղծ<ref>E. Yarshater, Language of Azerbaijan, vii., Persian language of Azerbaijan", Encyclopædia Iranica, v, pp. 238–45, Online edition.</ref>։
[[Պատկեր:College of mother of Shah Sultan Hussein, exterior 2 by Pascal Coste.jpg|մինի|Մայրաքաղաք [[Սպահան]]ի Չհար-Բաղ ({{lang-fa|مدرسه چهار باغ` չորս այգիներ}}) բարձրագույն դպրոց]]
Սեֆյան ընտանիքը նախքան պետության կազմավորումը հայտնի էր որպես ուսյալ և զարգացած գերդաստան։ Պահպանվել են շեյխ Սաֆիի՝ [[Թաթեր|թաթական]] ու [[Պարսիկներ|պարսկական]] պոեզիային վերաբերող հատվածներ։ Իսմայիլ I շահը հայտնի էր «Խաթայի» գրական կեղծանվամբ<ref>V. Minorsky, "The Poetry of Shāh Ismā‘īl I", Bulletin of the School of Oriental and African Studies, University of London 10/4 (1942): 1006–53.</ref>։ Նրա որդին՝ Սամ Միրզան, հայտնի էր ոչ միայն պարսկական, այլև թուրքական գրականության ասպարեզում<ref>"Ismail Safavi" Encyclopædia Iranica</ref>։ Սեֆյան երկրորդ շահը՝ Թահմասպը, ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, իսկ Աբբաս II-ը հայտնի էր որպես Ադրբեջանի թյուրքերենով ստեղծագործած բանաստեղծ<ref>E. Yarshater, Language of Azerbaijan, vii., Persian language of Azerbaijan", Encyclopædia Iranica, v, pp. 238–45, Online edition.</ref>։
 
Իրանի բարեփոխիչ ղեկավար շահ Աբբաս I-ը վերակառուցել էր երկրի տնտեսությունը, ինչի արդյունքում զարգացել էին նաև արվեստները։ Մասնավորապես բարգավաճել էին [[մանրանկարչություն]]ը, [[գեղագրություն]]ը, [[գորգագործություն]]ը և [[քանդակագործություն]]ը, և արվեստագործական արտադրանքը մեծ սպառում ուներ շուկայում։ [[Թավրիզ]]ը, [[Թեհրան]]ը, [[Սպահան]]ը և [[Շիրազ]]ը դարձան մշակույթի զարգացման կենտրոններ, որտեղ 17-րդ դարից սկսած առավել մասնագիտական եղանակով պատրաստվում էին հռչակավոր պարսկական գորգերը։ 1630 թվականին ավարտին է հասցվում նոր մայրաքաղաք Սպահանում արքայական մզկիթի կառուցումը։ Քաղաքի բնակչությունը հասնում է 400,000-ի<ref>William L. Cleveland and Martin P. Bunton, A History of the Modern Middle East (Westview Press, 2000), 2nd ed., pp. 56-57.</ref>։