«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 104.
* Օսմանյան կայսրությունից արևմտյան տարածքների վերականգնումը
 
1590 թվականին նա խաղաղության հասնելու պատրվակով համաձայնվեց ստորացուցիչ պայմանագրի, հրաժարվելով [[Միջագետք]]ից, [[Հայկական լեռնաշխարհ]]ից, [[Ատրպատական]]ից, [[Կովկաս]]ից<ref>Savory, Roger (2007). Iran under the Safavids, p. 177: Cambridge University Press. ISBN 978-0521042512.</ref><ref>Sicker, Martin (2001). The Islamic World in Decline: From the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire, p. 151-52: Greenwood Publishing Group. ISBN 978-0275968915.</ref>: Աբբասը կարողացավ աստիճանաբար կայսրությունը ցեղային կոնֆեդերացիայից վերափոխեց ժամանակակից կայսերական կառավարություն: Կայսերական գանձարանը սկսում է հարստանալ վարչական տարբեր միավորներից հարկերի հավաքագրման հաշվին: Այս առումով հատկապես կարևոր էր [[Գիլան]]ը և [[Մազանդարան]]ը, որոնք զբաղվում էին [[Մետաքսագործություն|մետաքսի]] արտադրությամբ: Այս եկամուտով Աբբասը կարողացավ ստեղծել կենտրոնական, կայուն բանակ: Թուրք-պարսկական թշնամանքի բորբոքումից խուսափելու համար նա զորակոչեց իր բանակը «երրորդ ուժից»՝ մանկահասակ չերքեզներից, վրացիներից, մասամբ նաև՝ հայերից վերապատրաստվելով ռազմիկների: Աբբասի ստեղծած կանգնած բանակը բաղկացած է. 10000-15000 էթնիկ կովկասցի հեծելազորից, 12000 իրանցի աշխարհազորից ու հրետանավորներից: Շահի թիկնազոր գունդը կազմված էր բացառապես կովկասյան ղուլամներից, կտրուկ աճեց մինչև 3,000<ref>Savory, Roger (2007). Iran under the Safavids, p. 78: Cambridge University Press. ISBN 978-0521042512.</ref>: Սա վարձկան բանակ էր, որի քանակը հասնում էր մինչև 40 հազար մարդու: Շահ Աբբասը նաև կարողացավ հրավիրել ռազմական խորհրդատվություն եվրոպական մի շարք դեսպանների, հատկապես անգլիացի Էնթոնի Շիրլիի և նրա եղբայր Ռոբերտ Շիրլիի կողմից:
 
Շահ Աբբասը մայրաքաղաքը տեղափոխեց Իրանի խորքերը՝ [[Սպահան]]՝ նոր քաղաք կառուցելով հին պարսկական քաղաքի կողքին: Պետությունը սկսեց ավելի շատ պարսկական բնույթ կրել: Սեֆյանների պատմության մեջ առաջին անգամ նա պատերազմի ելավ ոչ թե թյուրքախոս [[ղզլբաշներ]]ով, այլ իրանցիներով: 1598 թվականին նա արշավեց [[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]] և [[Աֆղանստան]], գրավեց [[Մաշհադ]]ը և [[Հերաթ]]ը: Աբբասի հանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ նրա եվրոպական ուժերի հետ դիվանագիտական ​​կապերի հաստատման քաղաքականության մի մասն էր, փորձելով օգնություն ցուցաբերել իրենց ընդհանուր թշնամու, Օսմանյան կայսրության դեմ պայքարում: Դեռ շահ Իսմայիլը փորձել էր կապ հաստատել [[Հաբսբուրգներ]]ի հետ՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] դեմ: 1599 թվականին Աբբասը իր առաջին դիվանագիտական ​​առաքելությունն ուղարկել է Եվրոպա: Խումբը անցավ [[Կասպից ծով]]ը և ձմեռեց [[Մոսկվա]]յում, ապա այցելեցին Նորվեգիա, Գերմանիա, Հռոմ և Իսպանիա: Դրանից հետո դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թիվը մեծացել է:
 
Հասնելով [[Մեծ Մողոլների կայսրություն|Մեծ Մողոլների կայսրությանը]] (Հնդկաստան)՝ նա շրջվեց արևմուտք, [[Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618)|1603-1618 թվականներին]] գրավելով [[Շահ Աբբաս I-ի վրացական արշավանք|Կովկասը և Հայկական լեռնաշխարհը]]: Վերստին թուրքերին նվաճման հնարավորություն չտալու նպատակով 1603 թվականին [[Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)|շահ Աբբասը ամայացրեց]] [[Կարս]]ից մինչև [[Ջուղա (Նախիջևան)|Ջուղա]] ընկած տարածքը՝ [[Արարատյան դաշտ]]ի բնակչությանը տեղափոխելով Իրանի կենտրոնական նահանգներ: 1609-10 թվականներին Շահը պատերազմ սկսեց քրդերի դեմ: Ճնշելո նրանց ապստամբությունը՝ շահն իրենց արտաքսեց Խորասան, իսկ այդ տարածքում բնակեցրեց թյուրքալեզու աֆշար ցեղին: <ref>[https://legacy.lib.utexas.edu/maps/commonwealth/commonwealth_islamic_groups.jpg "Islamic Groups" (JPEG). University of Texas.]</ref>1616 թվականին շահը մտավ [[Բաղդադ]]: Անգլիացիների օգնությամբ գերակայության հասնելով Պարսից ծոցում՝ նա [[Օրմուզի նեղուց]]ից հեռացրեց պորտուգալացիներին, ապա նաև համագործակցության դաշինք կնքեց դանիական և բրիտանական արևելահնդկական ընկերությունների հետ: Բաղդադը թուրքերին անցավ միայն 1638 թվականին՝ շահի մահից տասը տարի հետո: 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի հաշտությամբ ձևավորվեց Իրանի ժամանակակից արևմտյան սահմանը:
 
=== Անկում ===