«Հարրի Հուդինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Ինչպես վկայում են փաստաթղթերը, ապագա աճպարարը ծնվել է [[Բուդապեշտ]]ում րաբբիի ընտանիքում, չնայած որ ինքը՝ Հուդինին, համարում էր, որ ծնվել է ամերիկյան նահանգներից մեկում՝ [[Վիսկոնսին]]ում։ Նրա ծնողները արտագաղթել էին [[ԱՄՆ]] 1878 թվականի հուլիսի 3-ին, երբ Էրիկը 4 տարեկան էր։ Սկզբում ընտանիքը հաստատվել էր Էփլթոն քաղաքում ([[Վիսկոնսին|Վիսկոնսին նահանգ]]), որտեղ նրա հայրը՝ Մեյեր Սեմյուել Վայսը (1829-1892), ստացել էր Zion Reform Jewish Congregation հեղափոխական սինագոգի րաբբիի պաշտոնը։ 1887 թ. Հուդինին՝ հոր հետ միասին, տեղափոխվել է [[Նյու-Յորք]], որտեղ շուտով նրանց են միացել արտիստի մայրը՝ Սեսիլիա Շտայները (1841-1913) և նրա 6 եղբայրներն ու քույրերը։
 
Հարրին դեռ 10 տարեկանից հանրայնորեն թղթախաղի աճպարարություններն է ցույց տվել։ 1892 թվականին վերցնում է Հուդինի մականունը՝ ի պատիվ ֆրանսիացի աճպապարար Ժան Էժեն-Ռոբրե Հուդենի։ Հետագայում ազգանվանը ավելացավ նաև Հարրի անունը՝ Հարրի Քելլարի պատվին, չնայած որ բարեկամների փաստարկների համաձայն՝ դեռ մանկուց ընկերները նրան Էրի (Ehrie) կամ Հարրի (Harry) էին անվանում։ Սկզբնապես շրջագայում էր [[ԱՄՆ|ԱՄՆ-ում]] եղբոր հետ միասին։ Վաղ շրջանի գործունեության մեջ գերակշռում էին ձեռնաշղթաներից և ջրամբարներից ինքնազատումները։ Գովազդային նպատակներով նա կատարում էր տպավորիչ հնարքներ, որոնք կարող էին հաստատել ականատեսների ամբոխները։ Այդպես, նա մի անգամ կախվել էր երկնաքերի ամենավերին եզրից, բայց հաջողությամբ ազատվեց։ Մեկ ուրիշ անգամ հազարավոր ամրդկանցմարդկանց աչքի առաջ անցել էր պատի միջով։ 1903 թվականին ձեռնաշղթաներով և 30- կիլոգրամանոց գնդով դրան միացրած՝ նետվել էր [[Թեմզա]] գետի վրա գտնվող կամրջից, սակայն մի քանի րոպե անց ազատվել և թափահարելով ձեռնաշղթաները՝ դուրս եկել ջրից։
 
1900 թվականի Եվրոպայի շրջագայության ժամանակ Հուդինին ապշեցրեց [[Լոնդոն]]ը «Կենդանի փղի անհետացումը» համարով, որը կրկին ցուցադրվեց նյու-յորքյան ձիարշավարաններից մեկում, 1918 թվականին։ 1908 թվականին հյուրախաղերով մեկնել է [[Ռուսաստան]]՝ ցուցադրելով Պետրոպավլովյան ամրոցի Բուտիրյան բանտի մահապարտյալների խուցից ինքնազատման համարը։ Ահա այսպես են նկարագրում այդ հնարքը «Հին ժամանակների կախարդներից մինչև մեր օրերի իլյուզիոնիստները»<ref>[https://books.google.am/books?id=T9r_AgAAQBAJ&pg=PA126#v=onepage&q&f=false «Հին ժամանակների կախարդներից մինչև մեր օրերի իլյուզիոնիստները» , էջ 126]</ref> գրքի հեղինակները.
{{քաղվածք|Փակված բանտախցում, հագած բանտարկյալի հագուստ՝ նա 2 րոպե անց դուրս եկավ, բացեց հարևան բանտախցերի դռները և պարզապես փոխեց բանտարկյալների տեղերը։ Հետո մտավ հանդերձարան և 15 րոպե անց, ինչ բանտարկվել էր, հայտնվեց պահակակետում՝ կրկին հագած իր առօրյա հագուստը։|}}
 
Տող 16 ⟶ 17՝
Հուդինին ձեռնադրվեց որպես [[Մասոնություն|մասոն]] 1923 թ. հուլիսի 17-ին նյու-յորքյան «St. Cecile» № 568-ում։ Շատ արագ (31 հուլիսի 1923 թվականի) ձեռնադրվեց որպես ենթավարպետ, իսկ օգոստոսի 21-ին դարձավ վարպետ-մասոն։ Իր գործունեության վերջին տասնամյակում Հուդինին թողարկել է մի շարք գրքեր, որոնք բացահայտում են նրա գործունեության գաղտնիքները։ Նա լրջորեն անհանգստացած էր նրանով, որ շատ իլյուզիոնիստներ իրենց գործունեությունը քողարկում էին [[սպիրիտիզմ]]ի վարագույրի ներքո։ Քաղաքացիական կոնստեբլի ուղակցությամբ՝ Հուդինին սկսեց գաղտնի այցելել նման նիստեր՝ խաբեբաներին բացահայտելու համար։ Վերջինը դարձավ նրա հարաբերությունների խզումը իր վաղեմի ընկեր [[Արթուր Կոնան Դոյլ]]ի հետ, որը նույնպես սպիրիտիզմի կրքոտ հետևորդներից մեկն էր։
 
Հուդինիի մահվան պայմանները գաղտնի են։ [[Մոնրեալ]]ում հյուրախաղերի ժամանակ նա հանգստանում էր իր հանդերձարանում, երբ նրա մոտ մտամտան քոլեջի 3 ուսանողներ. նրանցից մեկը [[բռնցքամարտ]]ի չեմպիոն էր։ Նա հարցրեց Հուդինին՝ իսկապես նա կարող է փորի մի քանի ուժեղ հարվածի դիմակայել՝ ոչինչ չզգալով։ Հուդինին, խորացած իր մտքերի մեջ, թեքվեց, և ուսանողը հանկարծակիորեն նրան 2 կամ 3 հարված հասցրեց։ Հուդինին հազիվ նրան կանգնեցրեց. «Սպասե՛ք, ես պիտի պատրաստվեմ», որից հետո լարեց մկանները և ասաց. «Հիմա կարող եք հարվածել»։ Ուսանողը մի քանի անգամ հարվածեց և իր վրա զգաց Հուդինիի երկաթե մկանների ուժը։ Երբ ուսանողները հեռացան, Հուդինին միայն տրորեց այդ մասը, որ վնասվել էր առաջին անսպասելի հարվածներից։
 
== Աճպարարի մահը ==