«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 537.
Համաշխարհային համալսարանների վեբոմետրիկ վարկանիշի համաձայն երկրի ամենաառաջատար համալսարաններն են Դոհուկի համալսարանը (աշխարհում 1717-րդը), Բաղդադի համալսարանը (3160-րդը) և Բաբելոնի համալսարանը (3946-րդը)<ref>{{cite web|url=http://www.webometrics.info/en/aw/Iraq|title=Iraq|publisher=Ranking Web of Universities|accessdate=26 February 2013}}</ref>։
 
==Մշակույթ==
== Արվեստ ==
 
Իրաքում կա երկու պետական տոն՝ Հանրապետության օրը հուլիսի 14-ին և Ազգային օրը հոկտեմբերի 3-ին։
Իրաքը հարուստ է ճարտարապետական կոթողներով, որոնք պատկանում են նրա տարածքում գոյություն ունեցող տարբեր քաղաքակրթությունների՝ Ուբայդի, Ուրուկի և Ջամդաթ-Նասրի (մ. թ. ա. IV հազարամյակ), բաբելա-ասուրական, պարթևական և սասանյան մշակույթներին։ Բաբելոնում, Ուրում, Նինվեում, Հատրայում, Տիզբոնում և այլուր պահպանվել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձաններ։ VII դարից Իրաքը զգալի դեր է խաղացել արաբական ճարտարապետական զարգացման գործում։ Որոշակի հատակագծով կառուցվել են [[Բասրա]], Կուֆա (VII դ.), Վասիտ և Բաղդադ (VIII դ.) քաղաքները։ Կաֆայում, [[Բաղդադ]]ում, Ուքայդիրում և Մամարայում կառուցվել են խալիֆաների պալատներ, այգիներով, բնակելի շենքերով ու պարիսպներով, տարբեր վայրերում՝ ամրոցներ, մեդրեսեներ, իսկ [[Բաղդադ]]ում, [[Բասրա]]յում, Նաշաֆում, Քերբելայում, Կազիմայնում, Մամարայում, [[Մոսուլ]]ում և այլն՝ մինարեթներով մզկիթներ, հատկապես նշանակալից է Մամարայի ալ-Մալվիտա պարուրաձև մինարեթը։ XX դ. ազգային-ազատագրական շարժումը և [[1958]]-ի հեղափոխությունը նպաստեցին նոր ճարտարապետության զարգացմանը։ Վերակառուցվում են [[Բաղդադ]]ը, [[Մոսուլ]]ը, [[Բասրա]]ն: Ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ է միջազգային ստանդարտի ներդաշնակումը տեղական բնակլիմայական պայմաններին, նաև հատակագծման ու դեկորի ավանդական ձևերի կիրառումը (ներքին բակեր, զարդաճաղեր, տեղական տիպի երկհարկ բնակելի շենքեր)։ Աբբասյանների շրջանից պահպանվել են որմնանկարների պատառիկներ, արհեստական մարմարի քանդակազարդումներ։ XII—XIV դդ. ծաղկել է գրքի մանրանկարչությունը։
 
===Երաժշտություն===
[[File:Al-Qubanchi.jpg|thumb|upright|Իրաքի [[մակամ]] ասող Մուհամմադ ալ-Քուբբանչի։]]
Առաջին հերթին Իրաքը հայտնի է [[Մակամ|մակամի]] հարուստ ժառանգությամբ, որը բանավոր ձևով սերնդեսերունդ փոխանցվել էր և անկոտրում շղթայի պես հասել մինչև մեր օրեր։ Մակամ ալ-Իրաքին համարվում է մակամի ամենանշանավոր և կատարյալ ձևը։ Ալ-Մակամ ալ-Իրաքին բանաստեղծությունների հավաքածու է, որը գրված է կա՛մ դասական արաբերենի 16 մետրերից մեկով կամ Իրաքյան բարբառով (զուհայրի)<ref>{{cite book|title=The Music of the Arabs|last=Touma|first=Habib Hassan|publisher=Amadeus Press|year=1996|isbn=978-1574670813|authorlink=Habib Hassan Touma}}</ref>։ Այս արվեստի ձևը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է՝ որպես «մարդկության ոչ նյութական հարստություն»<ref>{{cite web|url=http://www.unesco.org/culture/ich/index.php?RL=00076|title=The Iraqi Maqam}}</ref>։
 
20-րդ դարի սկզբին Իրաքի ամենահայտնի երգիչները հրեաներն էին<ref name="Kojaman">{{cite web|url=http://www.dangoor.com/72page42.html|title=Jewish Role in Iraqi Music|last=Kojaman|accessdate=2007-09-09}}</ref>։ 1936 թվականին Իրաքի ռադիոն ստեղծվել է ամբողջությամբ հրեական անսամբլից՝ բացի հարվածային գործիքների նվագողից։ Բաղդադի գիշերային ակումբներում անսամբլները կազմված են [[Ուդ|ուդից]], [[Քանոն|քանոնից]] և երկու [[Հարվածային գործիքներ|հարվածային գործիքներից]], մինչդեռ ռադիոյում օգտագործվում էր նաև նայ և [[թավջութակ]]<ref name="Kojaman" />։
 
1930-1940-ական թվականների ամենահայտնի երգիչը հավանաբար հրեա Սալիմա փաշան է (ավելի ուշ՝ Սալիմա Մուրադ)<ref name="Kojaman"/><ref name="Manasseh">{{cite news|last=Manasseh|first=Sara|publication-date=February 2004|title=An Iraqi samai of Salim Al-Nur|periodical=Newsletter|publication-place=London|publisher=Arts and Humanities Research Board Research Centre for Cross-Cultural Music and Dance Performance|issue=3|page=7|url=http://www.soas.ac.uk/ahrbmusicanddance/newsletter/musicanddance3.pdf|accessdate=2007-09-09|format=PDF|archiveurl=https://web.archive.org/web/20051202084829/http://www.soas.ac.uk/ahrbmusicanddance/newsletter/musicanddance3.pdf|archivedate=December 2, 2005|deadurl=yes|df=}}</ref>։ Փաշայի նկատմամբ հարգանքը և հրապուրանքը անսովոր էին, քանզի այդ ժամանակ ամոթալի էր համարվում կանանց հանրային ներկայացումը, և երգչուհիների մեծ մասին հավաքում էին [[Հասարակաց տուն|հասարակաց տներից]]<ref name="Kojaman" />։
 
Իրաքի ամենահայտնի երգահանը Էզրա Ահարոնն է, ով ուդ էր նվագում, մինչդեռ ամենահայտնի գործիքավորողը Դաուդ ալ-Քուվայթին էր։ Դաուդը և իր եղբայր Սալեհը Իրաքի ռադիոկայանի համար ստեղծել են պաշտոնական անսամբլ և պատասխանատու էին թավջութակն ու նայը ավանդական անսամբլին ներկայացնելու համար<ref name="Kojaman"/>։
 
== Երաժշտություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից