«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 505.
 
1970-ական թվականներից Իրաքը զարգացրել է կենտրոնական առողջապահական համակարգ՝ օգտագործելով հիվանդանոցային, բուժական խնամքի մոդել։ 2003 թվականի հուլիսի տվյալներով Իրաքին անհրաժեշտ էին մեծ քանակությամբ ներկրված դեղեր և բժշկական սարքավորումներ, նույնիսկ բուժքույրներ, որոնք վճարվում էին նավթի արտահանումից ստացված եկամտից։ Ի տարբերություն այլ աղքատ երկրների, որոնք կենտրոնանում էին զանգվածային առողջապահության վրա՝ պգտագործելով հասարակ բուժաշխատողներ, Իրաքը զարգացնում էր բարդ հիվանդանոցների արևմտականացած համակարգ՝ առաջնակարգ բժշկական ընթացակարգերով, պորֆեսիոնալ բժիշկներով։ [[ՅՈՒՆԻՍԵՖ|ՅՈՒՆԻՍԵՖ-ի]] զեկույցի համաձայն նախքան 1998 թվականը քաղաքային բնակչության 97%-ի և գյուղական բնակչության 71%-ի համար հասանելի էր հիմնական անվճար առողջապահությունը, հիվանդանոցների մահճակալների 2%-ը մասնավոր սկզբունքներով էին ապահովված<ref name="corpwatch">{{cite web|url=http://www.warprofiteers.com/article.php?id=14290|title=High-Tech Healthcare in Iraq, Minus the Healthcare|date=January 8, 2007|publisher=CorpWatch|archiveurl=https://web.archive.org/web/20070717084814/http://www.warprofiteers.com/article.php?id=14290|archivedate=2007-07-17|deadurl=yes|df=}}</ref>։
 
== Տրանսպորտ ==
 
Երկաթուղիների երկարությունը 2528 կմ է ([[1970]])։ Հիմնական ուղիներն են՝ [[Բաղդադ]]—[[Բասրա]], [[Բաղդադ]]—Տել Կոչեկ։ Սովետական Միության օգնությամբ վերակառուցվեց [[Բաղդադ]]—[[Բասրա]] երկաթուղագիծը։ [[Բաղդադ]]ը ավտոճանապարհներով կապված է [[Թուրքիա]]յի, [[Իրան]]ի և [[Հորդանան]]ի հետ։ Նավարկելի են [[Շատ Էլ-Արաբ]] և [[Տիգրիս]] (մինչև [[Բաղդադ]]) գետերը։ Խոշոր նավահանգիստներն են Բասրան՝ Շատ Էլ-Արաբի ափին, Ֆաոն՝ Պարսից ծոցի ափին։ Օդանավակայաններ կան Բաղդադում (կառուցվել է Բուլղարիայի օգնությամբ), [[Բասրա]]յում, [[Մոսուլ]]ում: [[Բաղդադ]]ը օդային ուղիղ գծով կապված է [[Մոսկվա]]յի հետ։ Նավթամուղների երկարությունը մոտ 3,7 հզ. կմ է ([[1975]])։
 
== Արտաքին առևտուր ==
 
Իրաքի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է։ Արտահանում է [[նավթ]], նավթամթերքներ, [[ցեմենտ]], կաշվի հումք, բուրդ, արմավ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, պարենամթերք, սև մետաղներ, տեքստիլ և քիմիական ապրանքներ, անտառանյութ։ Առևտրական հիմնական գործընկերներն են [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Բելգիա]]ն, [[Շվեդիա]]ն, [[ԱՄՆ]], [[Գերմանիա]]ն: Իրաքը [[արաբ]]ական երկրների «ընդհանուր շուկայի» անդամ է։ Դրամական միավորը իրաքյան դինարն է։
 
== Բժշկա-աշխարհագրական բնութագիր ==
 
[[1967]]-ին Իրաքում ծնունդը կազմել է 1000 բնակչին 19,1, ընդհանուր մահացությունը՝ 4,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 16,2: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Մահացության հիմնական պատճառները՝ ստամոքս՜աղիքային համակարգի վարակիչ հիվանդություններն են։ Գոյություն ունեն ժանտախտի բնական օջախներ։ [[1970]]-ին գործել է 150 հիվանդանոց՝ 18,3 հզ. մահճակալով (2 մահճակալ 1000 բնակչին), աշխատել են 2,4 հզ. բժիշկ (1 բժիշկ 3,8 հզ. բնակչին), 309 ատամնաբույժ, 352 դեղագործ, 6,2 հզ. միջին բուժաշխատող։ Բժշկական կադրեր են պատրաստում [[Բաղդադ]]ի համալսարանի բժշկական ֆակուլտետը, բժշկական ինստիտուտը, ստոմատոլոգիական 2 և դեղագործական մեկ քոլեջները։ [[1964]]-[[1965]]-ին առողջապահության ծախսերը կազմել են պետական բյուջեի 3,5%-ը։
 
== Կրթություն ==
Տող 548 ⟶ 536՝
 
Համաշխարհային համալսարանների վեբոմետրիկ վարկանիշի համաձայն երկրի ամենաառաջատար համալսարաններն են Դոհուկի համալսարանը (աշխարհում 1717-րդը), Բաղդադի համալսարանը (3160-րդը) և Բաբելոնի համալսարանը (3946-րդը)<ref>{{cite web|url=http://www.webometrics.info/en/aw/Iraq|title=Iraq|publisher=Ranking Web of Universities|accessdate=26 February 2013}}</ref>։
 
== Գիտական հիմնարկներ ==
 
Գիտահետազոտական հիմնարկները ղեկավարում է բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը։ Գլխավոր գիտական հիմնարկներն են՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովը, Գիտական հետազոտությունների կազմակերպությունը Իրաքի Գլխավոր Ակադեմիան ([[1947]]), Քրդական Գլխավոր Ակադեմիան (մշակում է քրդագիտական պրոբլեմներ) և համալսարանները։
 
== Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն ==
 
Իրաքում լույս են տեսնում ([[1972]]) «Ալ-Զումհուրիա» ([[1963]]-ից), «Բաղդադ օբսերվեր» («Baghdad observer», [[1967]]-ից), անգլիական կառավարական, «Աս-Սաուրա» ([[1967]]-ից) օրաթերթերը, «Ալ-Իրաք» ([[1976]]-ից) թերթը, Քրդստանի դեմոկրատական կուսակցության օրգան, «Ալիֆ-Բա» ([[1968]]-ից) շաբաթաթերթը, «Աս-Սակաֆա ալ-Զադիդա» ([[1969]]-ից) արաբական հասարակական-քաղաքական ամսագիրը, «Ալ-ֆիկր ալ-Ջադիդ» ([[1972]]-ից) շաբաթաթերթը և «Թարիկ աշ-Շաար» օրաթերթը ([[1974]]-ից). վերջին երեքը ԻԿԿ հրատարակություններ են։ Իրաքի ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է [[1959]]-ին։ Կա 10 ռադիոկայան։ Հեռուստատեսությունը գործում է [[1956]]-ից։
 
== Գրականություն ==
 
Միջնադարյան արաբական գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել [[Բաղդադ]]ում: XIX—XX դդ. բանաստեղծներ Աբդալ-Մուհսին ալ-Քագիմին ([[1865]]—[[1935]]), Ջեմալ Աիդկի ազ-Զահավին ([[1863]]—[[1936]]) և Մաարուֆ առ-Ռուսաֆին ([[1875]]—[[1945]]) իրենց ստեղծագործություններում միահյուսել են լուսավորության և ազգային-ազատագրական պայքարի գաղափարները։ XX դ. 20-ական թթ. ձևավորվեց նեոդասական դպրոցը (Մուհամեդ Մահդի ալ- Ջավահիրի, ծն. [[1905]], Մուհամեդ Սալիհ Բահր ալ-Ուլումի, ծն. [[1911]])։ Հետպատերազմյան շրշանում հանդես եկան բանաստեղծներ Աբդալ-Վահաբ ալ-Բայաթին, Աբդ ալ-Մաշիդ առ-Ռադին, Ռաշիդ ալ-Յասին և ուրիշներ, որոնց մոտ առկա է նաև սոցիալական մոտիվը։ Իրաքի գրականության մեջ առաջին անգամ պատմվածքի և վիպակի ժանրերին է դիմել Մահմուդ Ահմեդ աս Աայիդին, որի վերջին ստեղծագործությունները համակված են սոցիալիստական գաղափարներով։ 50-ական թթ. կեսերին ձևավորվել է վեպի ժանրը (Աբդել-Մալիք Նուրի, Ղաիբ Տուամ Ֆարման, Մահդի Իսա աս-Մակկար և ուրիշներ)։ Իրաքում կա նաև [[քրդերեն]] գրականություն։
 
== Արվեստ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրաք» էջից