«Վահան Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Վահան Չերազը հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, խմբագիր և գրող [[Մինաս Չերազ]]ի եղբորորդին էր։ Հայրը պոլսահայ իրավաբան Գասպար Չերազն է, ով 1915 թվի ապրիլի 24֊ին հայ մտավորականների հետ աքսորվում է [[Չանքըրը (նահանգ)|Չանղրը]]։ Նա սովորել է Պոլսի և [[Փարիզ]]ի ուսումնական հաստատություններում, եղել է [[Հ.Մ.Ը.Մ.]]-ի սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը։ Առաջինն էր, որ [[ֆուտբոլ]]ը բերել է [[Օսմանյան կայսրություն]], հիմնել է ֆուտբոլի խմբեր և խաղեր կազմակերպել։ Վահան Չերազի և նրա համախոհների ջանքերով դեռևս 1908 թվականին Պոլսում ստեղծվել է հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր: 1912 թվականին «Տորք» մարզական ակումբը Պոլսում կազմակերպում էր արդեն լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ<ref>[http://blog.mediamall.am/?id=58665 Վահան Չերազ` Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրը]</ref>:
 
1914 թվականին, երբ սկսվում է [[Առաջին աշխարհամարտ]]ը, Վահան Չերազը մեկնում է [[Թիֆլիս]], ընդգրկվում [[Զորավար Անդրանիկ]]ի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919 թվականը: Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո Չերազը մեկնում է Պոլիս, 1920 թվականին Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար [[Նիկոլ Աղբալյան]]ի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ [[Գյումրի]]), որպեսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը։ Այդ ժամանակաշրջանում [[Հայոց ցեղասպանություն|Ցեղասպանությունը]] վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում։