«Գեղամ Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Բաժնի դատարկում Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Բաժնի դատարկում Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
== Ստեղծագործությունը ==
Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է [[1919]] թ.-ից։ [[1925]] թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», [[1930]] թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» ([[1933]] թ.), «Միջօրե» ([[1935]] թ.), «Գյուլնարա» ([[1935]] թ.), «Բանաստեղծություններ» ([[1940]] թ.), «Բալլադներ» ([[1944]] թ.), «Հատընտիր» ([[1951]] թ.), «Քրիզանթեմ» ([[1968]] թ., [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» ([[1928]] թ.) ժողովածուն, «Օտար մարդը» ([[1929]] թ.) վիպակը, «Երեք երգ» ([[1936]] թ.), «Գրիգոր Դերեն» ([[1967]] թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» ([[1950]] թ.) չափածո վեպը և թատերգություններ։
 
Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել է [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտովի]], [[Հայնրիխ Հայնե|Հ. Հայնեի]], [[Իլյա Ճավճավաձե|Ի. Ճավճավաձեի]], Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև [[Մարկ Տվեն|Մ. Տվենի]] «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում:
 
== Երկերի մատենագիտություն ==
* Շիրակի հարսանիքը, Լենինական, 1925, 16 էջ: