«Թռչուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
 
Թռչունները ականջախեցի չունեն, ականջները ծածկված են փետուր ներքին ականջի խխունջը ունի մեկ պտույտ, որը հեռանում է ներքին պարկից։ Միջին ականջում առկա է մեկ ոսկրիկ, որը լաբիրինթին է հաղորդում ձայնային ալիքները։ Թմբկաթաղանթը գտնվում է ոչ մեծ խորությունում, արտաքին լսողականան անցուղին պատված է պետուրներով, և ուի ականջախեցու տեսք։ Ականջավոր բվերի, բվիկների և մոտ այդ պետուրները կոչվում են եզրային ձգված են և հիշեցնում են ականջ։ Թռչունների մոտ լավ է զարգացած հավասարակշռությունը և տարածական կողմնորոշումը, ինչը պայմանավորված է լատիներենի համապատասխան բաժնի զարգացմամբ։
 
== Կմախքը և մկանային համակարգը ==
Թռչունների կմախքի կառուցվածքում հստակ երևում են հարմարվողական առանձնահատկությունները, որոնք կապված են թռիչքի հետ՝ որպես հիմնական տեղաշարժման միջոց, թռչունների կմաղքը պարզեցված է և կառուցվա է թեթև ու ամուր ոսկորներից։ Որոշ ոսկորներ ունեն օդով լցված խոռոչներ, որոն կոչվում են պնևմատիկ և կապված են շնչառության օրգանների հետ։ Գանգի ոսկորները սերտաճած են միմյանց հետ ունեն կարաններ։ Ակնախոռոչները խոշոր են և միմյանցից բաժաված են ոսկրային միջնապատով։ Գանգը միանում է ողնաշարին ծոծորակային մկանի միջոցով, ստորին ծոտը ամրանոմ է գանգին քառակուսի ոսկորի միջոցով, որը կախիչի դեր է կատարում։ Գլխի առջևում գտնվում կտուցը, կազմված՝ վերկտուցից և ենթակտուցից։ Այնծածկված է եղջուրային պատյանով։
 
Թռչունների գանգի կարևոր առանձնահատկություններից է ենթակտուցի շարժունակությունը ուժեղացնում է կտցահարման ուժը և ավելացնում է հորանջման չափերը, իսկ շարժողական քիմքը օգնում է սննդագնդիկի հրմանը կերակրափող։ Կտուցի երկարությունն ու ձևը, շարժման բնույթը, բերանի խոռոչի չափերը տարբեր թռչունների մոտ տատանվում են լայն սահմաններում, ցոցադրելով տեսակի սննդային մասնագիտացումը։
 
Ողնաշարը բաժանվում է ծոծրակային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչուկային բաժինների։ Ողնաշարի բոլոր բաժինների համար, բացի ծոծրակայինից բնութագրական է ողերի սերտաճումը։ Այդ առանձնահատկությամբ է պայմանավորված թռչնի մարմնի անշարժությունը, ինչը կարևոր նշանակություն ունի թռիչքի ժամանակ։ Ծոծրակը կազմված է 9-25 ծոխծրակային ողերից։ Ծոծրակային բաժինը տարբերվում է մեծ ճկունությամբ, սակայն ողնաշարի շարժունակություը նշանակալի պակասում է կրծքային բաժնում և ամբողջությամբ բացակայում է գոտկային բաժնում։ Կրծքային բաժինը կազմված է ողերից, որոնք շատ թռչունների մոտ սերտաճած են առաջացելով մեջքային ոսկորը։ Բոլոր գոտկային, սրբանային և պոչուկային ողերի մի մասը կոնքի հետ միասին սետաճում են առաջացնելով մեկ բարդ ոսկոր։
 
== Մարսողական և արտազատական համակարգեր ==