«Թռչուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 74.
Թռչունների մարսողական համակարգը սկսվում է բերանի խոռոչից։ Ժամանակակից թռչունների ատամները բացակայում են, դրանց մասամբ փոխարինում են կտուցի սուր եզրերը, որոնցով թռչունները բռնում են, պահում են, երբեմն մանրացնում են սնունդը։ Բերանի խոռոչում է գտնվում լեզուն շատ բազմազան՝ մեծությամբ և ձևով, կախվախ սննդի բնույթից։ Բերանի խոռոչում գտնվում են թքագեղձերը։ Որոշ թռչունների մոտ կպչուն թուք է ապահովում մանր մասնիկների սոսնձումը։ Թքագեղձերը թույլ են արտահայտված կամ բացակայում են այնպիսի տեսակների մոտ, որոնք սնվում են խոնավ կերերով։ Որոշ թռչունների լեզվի տակ է գտնվում բերանի խոռոչի պատերից կպած առաձգական պարկը, որը սննդի ժամանակավոր պահեստարանի դեր է խաղում․ (ձկնկուլներ, մայրի, որոշ մաքրողներ)
Կլանին հաջորդում է երկար կերակրափողը լայնացում՝ կտնառք․ (հավեր, ցերեկային գիշատիչներ, աղավնիներ, թութակներ և այլն) հստակ արտահայտված լայնացում՝ կտնառք, որը ծառայում է սննդի ժամանակավոր պահեստարան։ Դրանցում կերը ենթարկվում է մշակման և փափկեցվում է։ Որոշ թռչունների (օրինակ՝ աղավնիների) խպիպային գեղձերը արտադրում են հատուկ կաթնաշոռային զանգված «Թռչնի կաթ», որն օգտագործվում է ձագերին կերակրելու համար։ Ֆլամինգոների և պինգվինների մոտ այդպիսի նյութ արտազատում են կերակրափողի և ստամոքսի։ Ատամների կորստի պատճառով սննդի մանրացման կատարվում է ստամոքսում։ Թռչունների յուրահատկությունը ստամոքսի բաժանումն է երկու բաժիններ՝ գեղձային (որտեղ մարսողական ֆերմենտները առանձնանում են) և մկանային։ Կերակրափողից սնունդը նախ մտնում է գեղձային բաժին, իսկ այնուհետև անցնում է մկանայինը։ Վերջինիս պատերը ձևավորվում են հզոր մկաններից, Դրանք և ստամոքսի ծալքերը պատերի մկանները կրճատելիս խառնվում և մանրացնում են պարունակությունը՝ փոխհատուցելով ատամաների բացակայությունը։ Մանրացման չենթարկվող բաղադրիչները (բուրդ, փետուրներ, խիտին, ոսկորի կտորներ և այլն) շատ թռչունների (սովաներ և ցերեկային գիշատիչներ, ճայեր, որոշ ճնճղուկներ և այլն), սեղմվում մկանային ստամոքսում և դուրս են թափվում։
 
Աղիքը համեմատաբար կարճ է, տարբեր տեսակների մոտայն երկար է մարմնից 3-12 անգամ, երբեմն ավելի շատ։ Համեմատաբար երկար է այն տեսակների մոտ, որոնք սնվում են կոշտ բուսական կերով։ Այդտեղ առանձնացվում է ավելի երկար նեղ հատված և ավելի կարճ լայն հատված։ Սովորաբար զույգ կույր աղիքները շատ թռչունների մոտ փոքր են և կատարում են լիմֆատիկ օրգանի դեր։ Սակայն որոշ բուսակեր տեսակների մոտ (ջայլամ, հավեր, շատ սագեր և այլն) կույր աղիքները բնութագրվում են մեծ չափերով և այնտեղ կատարվում է սննդի ակտիվ մարսողություն։ Ուղիղ աղիքը թռչունների մոտ այնքան էլ զարգացած չէ, դրա շնորհիվ չմարարսված սնունդը չի հավաքվում աղիներում, թռչունների քաշը թեթև պահելու նպատակով։ Աղին վերջանում է լայնացումով՝ կոյանոցով, որտեղ բացվում են միզողիները և սեռական գեղձերի պատրաստր ծորանները։
 
Թռչունների մոտ լյարդը ունի համեմատաբար մեծ չափսեր, ունի 2 թիակի տեսք և գտնվում է մարմնի աջ կողմում։
 
Թռիչքի ժամանակ էներգիայի ապահովման համար պահանջվում է արագ նյութափոխանակություն։ Դրա համար թռչունների մեծ մասի մոտ մարսողական համակարգը հարմարված է արագ մարսելու պրոցեսին։ Մարսողության գործնթացը թռչունների մոտ կատարվում է շատ արագ՝ հատապտուղները ամբողջ մարսողական համակարգով անցնում են 8-10 րոպեում, իսկ բադերի մոտ 30 րոպե հետո 6 սանտիմետրանոց ձկանը կուլ տալուց հետո աղիներում հետք չի մնում։ Էներգետիկ պաշարները կուտակվում են գլյուկոգենի տեսքով լյարդում և ճարպերի տեսքով՝ ենթամաշկային և ներքին։ Չուի ժամանակ ճարպերի քանակը որոշ տեսակների մոտ կարող է հասնել մարմնի քաշի 30-50%-ի։
 
Ինչպես սողունների թռչունների մոտ երիկամները արյան մեջից արտազատում են ազոտ պարունակող արգասիքները և արտազատում են դրանք միզաթթվի տեսքով և ոչ թե մեզի կամ ամիակի տեսքով ինչպես կաթնասունները։ Խոշոր մետանեֆրիկ երիկամները տեղավորված են քոնքագոտու խորացված հատվածում։ Մեզածորանը բացվում է կոյանոցում, մեզապարկը բացակայում է։ Որոշ թռչուններ, ինչպես օրինակ կոլիբրիները բացառություն են կազմում, նրանց ազոտային արգասիքները կարող են արտազատվել ամիակի տեսքով։ Եվս մեկ արգասիք հանդիսանում է կրեատինը(կաթնասունների մոտ այդ ֆունկցիան կատարում է կրեատինինը)։
 
Մեզը երիկամներից և չմարսված սննդանյութերից աղիներից խառնվում են և հետո դուրս են գալիս թռչունների կոյանոցից։ Ծովային թռչունների մոտ (ճայեր, մաքրողներ, ձկնկուլներ և այլն) և որոշ անապատային թռչունների (աֆրիկական ջայլամ, անապատային հավ և այլ) աղերի փոխանակման համար լրացուցիչ օրգաններն են աղ մշակող գեղձերը, որոնք հեռացնում են աղի ավելցուկը կաթիլների տեսքով՝ հոսելով քթանցքներով։
 
== Շնչառական համակարգ ==