«Գլորիա Ստյուարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
Քոլեջն ավարտելուց հետո Ստյուարտն աշխատել է «Փասադենա» թատրոնում, իսկ 1932 թվականին պայմանագիր է կնքել [[Universal Studios|«Universal Studiosի»]] հետլ։ Նույն թվականին նա դարձել է «WAMPAS Baby Stars» գովազդային ընկերության ցուցակի տասներեք աղջիկներից մեկը։ Ռեժիսոր Ջեյմս Վեյլը նկատել է գեղեցիկ շիկահերին և նա անմիջապես դարձել է նրա սիրելին։ Ստյուարտը նկարահանվել է նրա ֆիլմերում՝ «Հին, մութ տունը» (1932), «Անտեսանելի մարդը (1933)» և «Համբույր հայելու առաջ» (1933)։ 1933 թվականին Ստյուարտը դարձել է Դերասանական միության կազմակերպիչներից մեկը։{{sfn|Stuart|Thompson|1999|page=45}}<ref>"MINUTES OF A SPECIAL MEETING OF THE BOARD OF DIRECTORS OF THE SCREEN ACTORS GUILD, INC." November 2, 1933.</ref>
[[File:Gloria Stewart.jpg|left|180px|right|]]
 
Սակայն «Universal Studios»-ում նրա կարիերան դանդաղ տեմպերով էր զարգանում և Ստյուարտը տեղափոխվել է [[20th Century Fox|«20th Century Fox»]] ընկերություն։ 1930-ական թվականների վերջին նա նկարահանվել է ավելի քան քառասուն ֆիլմում, ներառյալ «Հռոմեական սկանդալ» (1933) և «Ռեբեկան Սանիբրուկ ագարակից» (1938)։
[[File:Gloria Stewart.jpg|left|180px250px|right|Գլորիա Ստյուարտը 2000 թվականին]]
 
1934 թվականին դերասանուհին ամուսնացել է սցենարիստ Արտուր Շիկմանի հետ։ 1935 թվականին նրանք աղջիկ են ունեցել՝ Սիլվիան։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին Ստյուարտը համարյա չի նկարահանվել։ Նա աշխատանքի է անցել «Décor Ltd.» խանութում, որտեղ կահույք է վաճառել, իսկ 1946 թվականին հայտնել է, որ հոգնել է կինոյից։ Նա կտրուկ մերժում էր նկարահանվելու վերաբերյալ բոլոր առաջարկությունները, և վերջապես նրան հանգիստ են թողնում։ 1954 թվականին բնակվելով իտալական Ռիվիերայում՝ Ռապալոյում, նա տարվել է գեղանկարչությամբ։ Նրա աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել [[Նյու Յորք]]ում՝ հեղինակավոր «Hammer» պատկերասրահում և շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ [[Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում։ Ստյուարտը փոքր տպաքանակով նաև գրքեր է հրատարակել՝ օգտագործելով ձեռքի տպագրական հաստոց և ձեռքով պատրաստված թուղթ, տպատառեր և պատկերազարդումներ։ Նրա աշխատանքներից է Ռոբինսոն Ջեֆերսի «Տեսիլք՝ բլրին գտնվող տանը» (Inspiration at Tor House) գիրքը, որը ցուցադրվում է [[Լոս Անջելես]]ի Գեթի թանգարանում։