«Կիմ Չեն Ըն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
Հյուսիսային Կորեան աշխարհի վերջին կոմունիստական պետություններից է: Երկիրը դե ֆակտո «գերագույն առաջնորդ» ունի, որը պետք է զբաղեցնի մի քանի բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում, բանակում և պետական ուրիշ մարմիններում: Գերագույն առաջնորդի պաշտոնը ժառանգական է: Նախորդ առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի ժառանգորդության գործընթացը մոտ քսան տարի տևեց: Այդ ընթացքում նա նախապատրաստվում էր իր հայր [[Կիմ Իր Սեն]]ի կողմից (հավանաբար 1976 թվականից մինչև 1994 թ.) ու զանազան պաշտոններ ստանձնեց (1980—1997 թթ.): Իսկ Կիմ Ջոնգ Ունը միայն իր հոր վերջին տարիներին է ընտրվել և ընդամենը 2 տարի տևեց իր նախապատրաստությունը:
 
Նրա հայրը սկզբից Կիմ Ջոնդ Նամին (իր ավագ որդուն) էր նախընտրում որպես ժառանգորդ: Սակայն վերջինը 2001 թվականին Ճապոնիայի սահմանապահների կողմից ձերբակալվել է կեղծ անձնագրի պատճառով: Թեև անմիջապես ազատվել է, Կիմ Ջոնգ Իլը փոխեց իր նախագիծը և հավանաբար իր միջնեկ որդի Կիմ Ջոնգ Չուլին ընտրեց որպես հաջորդ ժառանգորդ: Բայց ըստ Կիմ Ջոնգ Իլի նախկին խոհարար Կենջի Ֆուջիմոտոյի, Կիմ Ջոնգ Չուլը չափազանց «աղջկաբարո» էր համարվում ղեկավարելու համար:
 
2008 թ. օգոստոսին ու կրկին նոյեմբերին, ըստ հետախուզական տեղեկությունների, Կիմ Ջոնգ Իլը ուղեղի կաթված է ստացել: Հետագայում պետական տոնակատարությունների ժամանակ ավելի հազվադեպ էր երևում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, 2009 թվականին Կիմ Ջոնգ Իլը Կիմ Ջոնգ Ունին ներկայացրեց երկրի պետական մարմիններին, որպես հաջորդող: Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին ներկայացվում էր որպես «Ճաճանչավառ Ընկեր» (영명한 동지, ''Յոնգմյոնգհան Տոնջի''):
 
2011
2010 թ. սեպտեմբերի 28-ին գումարվեց Հյուսիսային Կորեայի կոմունիստական կուսակցության խորհրդաժողովը և Կիմ Ջոնգ Ունն ընտրվել է Կենտրոնական Կոմիտեի անդամ: 17 տարեկան ընդմիջումից հետո, գումարվեց նաև Կենտրոնական Կոմիտեի լիագումար նիստը, որպեսզի Կիմ Ջոնգ Ունը նշանակվի Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի փոխնախագահ:
 
== Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո ==