«Չղջիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև [[Երևան]]ի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։
 
== ԱպրելակերպըԱպրելակերպ ==
Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ [[բույս]]երի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։
 
Տող 39.
Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով։
 
* [[Հարավային Ամերիկա]]յում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց անվանում են [[վամպիր]]ներ։ Նրանք սնվում են միայն կաթնասունների ու [[թռչուն]]ների թարմ [[արյուն]]<nowiki/>ով։ Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ լիզում են վերքի վրայից։ Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան կորուստը, որքան վամպիրից վարակիչ [[հիվանդություն]]ներով (այդ թվում՝ կատաղությամբ) վարակվելու վտանգը։
 
{{ՀՀՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չղջիկներ» էջից