«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 174.
 
1187 թվականի հուլիսին Սալադինին հաջողվել է գրավել [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] մեծ մասը։ 1187 թվականի հուլիսի 4-ին [[Հաթթինի ճակատամարտ|Հաթթինի ճակատամարտում]] Սալադինը հանդիպել է Գի դը Լուզինյանին, Երուսաղեմի թագավորի ամուսնուն և [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի կոմս]] [[Ռայմունդ III (Տրիպոլիի կոմս)|Ռայմոնդ III-ին]]։ Հենց միայն այս ճակատամարտում խաչակրաց ուժերը ոչնչացվել են Սալադինի զորքի կողմից։ Սա մեծագույն աղետ էր խաչակիրների համար, և խաչակրաց պատմության մեջ սա շրջադարձային դեպք էր։ Սալադինը գերեվարել է Ռենոյին և անձամբ պատասխանատու եղել նրան մահապատժի ենթարկել՝ իբրև վրեժ մուսուլմանական քարավանների վրա հարձակվելու համար։ Քարավանի անդամները խնդրել են նրա ողորմածությունը՝ հղում կատարելով մուսուլմանների և խաչակիրների միջև զինադադարի վրա, սակայն Ռենոն նրանց խնդրանքներն անուշադրության է մատնել և վիրավորական խոսքեր է հնչեցրել՝ ուղղված մուսուլմանների մարգարե [[Մուհամմադ|Մուհամմադին]], նախքան քարավանի անդամներից մի քանիսին չարչարանքների ենթարկելն ու սպանելը։ Սրա մասին լսելով՝ Սալադինը երդվել է անձամբ մահապատժի ենթարկել Ռենոյին<ref>''Saladin Or What Befell Sultan Yusuf'' by Beha Ed-din, Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, Kessinger Publishing, 2004, pp. 42, 114.</ref>։ Գի դը Լուզինյանը նույնպես գերեվարվել էր։ Տեսնելով Ռենոյի մահապատիժը՝ նա վախեցել է, որ հաջորդն է լինելու։ Սակայն Սալադինը ազատ է արձակել նրան և Ռենոյի մասին ասել․ «թագավորներին հարիր չէ սպանել թագավորներին, սակայն նա անցել էր բոլոր սահմանները և ուստի ես այդպես վարվեցի նրա հետ»<ref>Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, p. 304, {{ISBN|978-0-674-05559-9}}.</ref><ref>''Saladin Or What Befell Sultan Yusuf'' by Beha Ed-din, Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, Kessinger Publishing, 2004, p. 115.</ref>։
 
===Խաչակրաց երրորդ արշավանք ===
[[File:Siege of Acre.jpg|thumb|[[Աքքա|Աքքայի]] պաշարման ընթացքում Սալադինի կայազորը]][[Հաթթինի ճակատամարտ|Հաթթինի ճակատամարտը]] և Երուսաղեմի անկումը հանգեցրին [[Խաչակրաց երրորդ արշավանք|Խաչակրաց երրորդ արշավանքի]] (1189–1192 թվականներ)։ [[Անգլիա|Անգլիայի]] [[Ռիչարդ I Առյուծասիրտ|Ռիչարդ Առյուծասիրտ]] արքան ղեկավարել է [[Աքքա|Աքքայի]] պաշարումը, իսկ քաղաքը գրավելուց հետո մահապատժի է ենթարկել 3000 մուսուլման գերիներին՝ այդ թվում կանանց ու երեխաներին<ref name="Beha-ed-Din">[http://www.eyewitnesstohistory.com/lionheart.htm "Richard The Lionheart Massacres", ''The Saracens, 1191''], [[Baha ad-Din ibn Shaddad|Beha-ed-Din]], his account appears in T.A. Archer's ''The Crusade of Richard I'' (1889); Gillingham, John. ''The Life and Times of Richard I'' (1973)<!-- ISBN needed -->.</ref>։ Բահա ադ-Դինը գրում է․ {{Quote box|quote=Նույնքան ճշմարիտ է, որ ֆանատիզմից զերծ նրա առատաձեռնությունը, նրա բարեպաշտությունը, ազատականության և բարեկրթության այն ծաղիկը, որը եղել է մեր հին ժամանակագիրների համար մոդել, Սիրիայի ֆրանկների շրջանում արժանացրել է նրան նույնքան ժողովրդականության, որքան իսլամական աշխարհում։|source=Ռենե Գրուսե (գրող)'<ref name="Grousset">Grousset (1970).</ref>|width=25em|align=right}}
 
<br />{{quote|Այս կոտորածների դրդապատճառները շատ տարբեր են․ որոշ մարդիկ կարծում են, որ գերիները սպանվել են իբրև վրեժխնդրական պատասխան այն քրիստոնյաների համար, որոնց սպանել են մուսուլմանները։ Մյուսները ասում են, թե երբ Անգլիայի թագավորը որոշել է գրավել Աշքալոնը, նա անխոհեմ է համարել մեկնումից հետո քաղաքում այդքան շատ գերիներին թողնելը։ Աստված միայն գիտի, թե որն է եղել իրական պատճառը<ref name="Beha-ed-Din"/>։}}
 
Սալադինի զորքը կռվի է բռնվել Ռիչարդ թագավորի հետ 1191 թվականի սեպտեմբերի 7-ի [[Արսուֆի ճակատամարտ|Արսուֆի ճակատամարտում]], որում Սալադինի զորքերը ծանր կորուստներ են ունեցել և ստիպված նահանջել։ Արսուֆի ճակատամարտից հետո Ռիչարդը գրավել է Յաֆֆան՝ վերականգնելով քաղաքի ամրությունները։ Այդ ընթացքում Սալադինը շարժվել է հարավ, որտեղ նա քանդել է Աշքալոնի ամրությունները, որպեսզի թույլ չտա, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքը, որը ընկած էր [[Եգիպտոս|Եգիպտոսի]] և [[Պաղեստին|Պաղեստինի]] միջև, հայտնվի խաչակիրների ձեռքքում<ref>{{cite book|last=Tyerman|first=Christopher|title=God’s War|date=2006|publisher=Harvard University Press|pages=460–62|edition=First}}</ref>։
 
1191 թվականի հոկտեմբերին Ռիչարդը սկսել է վերականգնել Յաֆֆայից այն կողմ ընկած ափամերձ հարթավայրիում գտնվող ամրոցները՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Երուսաղեմ։ Այս շրջանում Ռիչարդը և Սալադինը միմյանց մոտ դեսպաններ են ուղարկել՝ բանակցություններ վարելով հավանական զինադադարի շուրջ<ref>{{cite book|title=The New Concise History of the Crusades|last=Madden|first=Thomas|date=2006|publisher=Rowman and Littlefield Publishers|edition=First|pages=90–91}}</ref>։ Ռիչարդը առաջարկել է իր քրոջը՝ Ժաննա Անգլիացուն՝ Սիցիլիայի թագուհուն, ամուսնացնել Սալադինի եղբոր հետ, իսկ Երուսաղեմը դառնալու էր նրանց ամուսնական նվերը<ref>{{cite book|title=The Middle Ages|last=Bishop|first=Morris|publisher=Houghton Mifflin Harcourt|year=2001|isbn=0-618-05703-X|location=Boston, Mass.|page=102}}</ref>։ Սակայն Սալադինը մերժել է այս առաջարկը, երբ Ռիչարդը պնդել է, որ Սալադինի եղբայրը ընդունի քրիստոնեություն<ref>{{cite book|last=Madden|first=Thomas|title=The New Concise History of the Crusades|date=2006|publisher=Rowman and Littlefield Publishers|page=91|edition=First}}</ref>։
 
1192 թվականի հունվարին Ռիչարդի զորքը գրավել է Բայթ Նուբան, որը Երուսաղեմից 12 մղոն հեռավորության վրա էր գտնվում, սակայն առանց Սուրբ քաղաքի վրա հարձավելու հեռացել է։ Փոխարենը՝ Ռիչարդը շարժվել է դեպի հարավ՝ Աշքելոն, որտեղ վերականգնել է ամրությունները։ 1192 թվականին Սալադինը փորձել է սպառնալ Ռիչարդին՝ հարձակվելով Յաֆֆայի վրա։ Քաղաքը պաշարվել է, և Սալադինը գրեթե գրավել է այն, սակայն Ռիչարդը մի քանի օր անց տեղ է հասել և պարտության է մատել Սալադինին քաղաքից դուրս տեղի ունեցած ճակատամարտում<ref>{{cite book|last=ad-Din|first=Baha|title=The Rare and Excellent History of Saladin=2002|publisher=Ashgate|pages=219–26|edition=First}}</ref>։
 
[[Յաֆֆայի ճակատամարտ (1192)|Յաֆֆայի ճակատամարտը (1192 թվական)]] դարձել է Երրորդ խաչակրաց արշավանքի վերջին ռազմական գործողությունը։ Ռիչարդի՝ Յաֆֆայի գրավումից և ամրությունների վերականգնումից հետ նա և Սալադինը կրկին բանակցություններ են վարել։ Ի վերջո Ռիչարդը համաձայնվել է վերացնել Աշքելոնի ամրությունները, մինչդեռ Սալադինը համաձայնվել է ճանաչել խաչակրաց գերիշխանությունը Պաղեստինի ափամերձ շրջանների նկատամբ՝ [[Տյուրոս|Տյուրոսից]] մինչև Յաֆֆա։ Քրիստոնյաները իրավունք էին ունենալու ուխտագնացություն կատարել Երուսաղեմ, և Սալադինի թագավորությունը հաջորդ երեք տարիներին խաչակրաց պետությունների հետ խաղաղություն էր պահպանելու<ref>{{cite book|last=Riley-Smith|first=Jonathan|title=The Crusades: A History=2002|publisher=Yale University Press|page=146|edition=Second}}</ref>։
 
==Մահ==