«Լյարդային էնցեֆալոպաթիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
[[Պատկեր:Alzheimer type II astrocyte high mag cropped.jpg|thumb|right|Ալցհեյմերի տիպ 2 աստրոցիտներ, որոնք դիտվում են լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ]]
=== Հետազոտություններ ===
Լյարդային էնցեֆալոպաթիայի ախտորոշումը կարող է հաստատվել միայն հաստատված լյարդի հիվանդությունների (A և C տիպեր) կամ պորտալ շունտի (B տիպ) առկայության դեպքում։ Այս վիճակի ախտանիշները նման են այլ էնցեֆալոպաթիաների ախտանիշներին։ Եզրակացություն անելու համար կատարում են ֆունկցիոնալ թեստեր, [[սոնոգրաֆիա]], լյարդի [[բիոպսիա]]<ref name=Cash2010/><ref name=ChungPodolsky/>։ Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է դրսևորվել նաև ներուղեղային արյունազեղման և նոպաների ժամանակ։ Ուղեղի համակարգչային շերտագրությունը օգնում է բացառել արյունազեղումը, իսկ [[Էլեկտրաուղեղագրություն|ԷԷԳ]]-ն նոպաների դեպքում<ref name=Cash2010/>։ Լյարդային էնցեֆալոպաթիան կարող է նմանակել մենինգիտին, էնցեֆալիտին, Վեռնիկեի էնցեֆալոպաթիային, [[Վիլսոնի հիվանդությանը։հիվանդություն|Վիլսոնի հիվանդությանը]]։ Հետազոտությունների միջոցով պետք է ժխտվեն կամ հաստատվեն այս վիչակները<ref name=ChungPodolsky/><ref name=Ferenci/>։
 
Լյարդային էնցեֆալոպաթիայի ախտորոշումը պետք է դրվի մնացած կլինիկական վիճակները բացառելով, քանզի չկա թեստ, որով կարող ենք միանշանակ ախտորոշել լյարդային էնցեֆալոպաթիան։ Ամոնիակի մակարդակը բարձր է 90% մարդկանց մոտ, բայց ոչ բոլոր հիպերամոնեմիայի դեպքերն են ուղեկցվում էնցեֆալոպաթիայով<ref name=Cash2010/><ref name=ChungPodolsky/>։ ՀՇ սկանավորումը սովորաբար ցույց չի տալիս փոփոխություն, բացառությամբ 4-րդ փուլի էնցեֆալոպաթիան, որի ժամանակ կդիտվի ուղեղի այտուց<ref name=ChungPodolsky/>։ [[Մագնիսառեզոնանսային շերտագրություն|ՄՌՇ]]-ն առանձնապես տեղեկատվական չէ, բայց կարող է ցույց տալ որոշ փոփոխություններ<ref name=Ferenci/>։ [[Էլեկտրաուղեղագրություն|ԷԷԳ]]-ն ցույց չի տալիս փոփոխություն 0 փուլում, իսկ 1,2 և 3-րդ փուլերում նկատվում են եռաֆազ ալիքներ ճակատային բլթից․ իսկ 4-րդ փուլում կա դանդաղ դելտա ալիքային ակտիվություն<ref name=Cash2010/>։ Համենայնդեպս ԷԷԳ-ի փոփոխությունները բավական տեղեկատվական չեն ախտորոշում դնելու համար<ref name=Ferenci/>։