«Շերտավոր խմոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ ուտեստ}}
'''Շերտավոր խմոր''', շերտավոր կարկանդակների, բուլկիների, [[սամսա]]ների, [[հրուշակեղեն]]ի այլ տեսակների պատրաստման համար օգտագործվող [[խմոր]]: Շերտավոր խմորին բնորոշ հիմնական առանձնահատկությունն այն է, որ այս խմորի հիմնական բաղադրատարրը յուղն ([[Կարագ|կենդանական]] կամ բուսական) է, որն իր զանգվածով գրեթե այնքան է, որքան ալյուրը: Խոհարարների մասնագիտական լեզվում «շերտ» կարող է կոչվել հենց ինքը՝ խմորը<ref name="слойка">[http://www.langet.ru/html/s/sloyka.html «Слойка»] в кулинарном словаре В. Похлебкина</ref>:
 
== Պատմություն ==
Շերտավոր խմորի պատմությունն արմատներով հասնում է մինչև 17-րդ դարի կես, երբ [[ֆրանսիացի]] հրուշակագործի աշակերտ Կլաուդիուս Գելեն (''Claudius Gele'') իր համար անսպասելի կերպով նոր խմոր հայտնաբերեց 1640-ական թվականներին:
 
Ուսման ավարտին Կլաուդիուսը ցանկանում էր իր հիվանդ հոր համար, համեղ [[հաց]] թխել: Բժիշկները դիետա էին նշանակել նրա հորը. դիետան պետք է ներառեր [[ջուր]], [[ալյուր]] և [[յուղ]]: հորը սիրող որդին չէր կարող անտեսել հոր դիետան և նա խմոր պատրաստեց, որը ներառում էր ալյուր ու ջուր, իսկ հետո ստացված խմորին ավելացրեց յուղ, գրտնակեց սեղանի վրա և այդ նույն ընթացակարգը կրկնեց 10 անգամ: Դրանից հետո նա խմորը դրեց կաղապարի մեջ<ref>[http://www.unification.com.au/articles/1954/ Շերտավոր խմորի ստեղծման պատմություն]</ref>:
 
Կլաուդիուսի ուսուցիչը, ով փորձառու հրուշակագործ էր և այդ ողջ ընթացքում հետևում էր իր աշակերտին, ասաց, որ դրանից ոչինչ չի ստացվի, քանի որ թխվելու ընթացքում յուղը խմորից դուրս կծորի: Այնուամենայնիվ, Կլաուդիուսը կաղապարով խմորը դրեց ջեռոցի մեջ և հաց թխեց:
 
Թե՛ Կլաուդիուսը, թե՛ նրա ուսուցիչը բավականաչափ զարմացել էին, երբ տեսան, թե ինչպիսի հաց ստացվեց, և թե այն ինչպիսի տեսք ուներ:
 
Ավարտելով ուսումը՝ Կլաուդիուսը տեղափոխվեց [[Փարիզ]] և աշխատանք գտավ Ռոզաբաուի հրուշակարանում (''Rosabau Рatisserie''): Այստեղ նա շարունակում էր զբաղվել շերտավոր խմորից ստացվող [[հացաբուլկեղեն]]ի պատրաստմամբ, ինչը նրա բիզնեսի մեծ շահույթ էր ապահովում: Այնուհետև Կլաուդիուսը տեղափոխվում է իտալական [[Ֆլորենցիա]] քաղաք, որտեղ աշխատում էր Մոսկ եղբայրների հրուշակեղենի ֆաբրիկայում: Եղբայրները հպարտանում էին, որ իրենց մոտ այդպիսի տաղանդավոր հրուշակագործ է աշխատում: Չնայած Կլաուդիուսը թաքցնում էր իր [[բաղադրատոմս]]ը և խմորը պատրաստում «փակ դռներ»-ի հետևում, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց բաղադրատոմսը հայտնի դարձավ նաև այլ հրուշակագործների<ref>[https://www.povarenok.ru/articles/show/3475/ Շերտավոր խմորի պատմություն]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==