«Եվրոպա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/) |
||
Տող 8.
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ [[Երկիր]] մոլորակի մակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը [[Ռուսաստանի Դաշնություն]]ն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն [[Ասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
Եվրոպան, հատկապես [[Անտիկ Հունաստան]]ը, համարվում է [[Արևմտյան քաղաքակրթություն|Արևմտյան քաղաքակրթության]] բնօրրանը<ref>{{harvnb|Lewis|Wigen|1997|page=226}}</ref><ref>{{cite book|author=Kim Covert|title=Ancient Greece: Birthplace of Democracy|url=https://books.google.
[[Լուսավորության դարաշրջան]]ը, հաջորդած [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը և [[Նապոլեոնյան պատերազմներ]]ը 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ձևավորեցին Եվրոպայի մշակութային, քաղաքական և տնտեսական սահմանները։ [[Արդյունաբերական հեղափոխություն]]ը, որն սկսվել էր 18-րդ դարի վերջին [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Արևմտյան Եվրոպա]]յում նպաստեց տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոփոխությունների, որոնք հետագայում տարածվեցին ողջ աշխարհում։ Համաշխարհային երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Եվրոպայի տարածքի մեծ մասում, որի արդյունքում 20-րդ դարի կեսերին աշխարհում ավարտվեց Արևմտյան Եվրոպայի գերիշխանությունը և միջազգային հարաբերությունների համակարգը դարձավ երկբևեռ։ Պետությունների մեծ մասը միացան ԱՄՆ-ի շուրջ, իսկ մի մասն էլ միավորվեցին սոցիալիստական ճամբարի շրջանակներում<ref name="natgeo 534">National Geographic, 534.</ref>։ [[Սառը պատերազմ]]ի ընթացքում, ընդհուպ մինչև [[Բեռլինի պատ]]ի փլուզում (1989 թվական), Եվրոպան [[Երկաթե վարագույր]]ով բաժանված է եղել արևմուտքում [[ՆԱՏՕ]]-ի և արևելքում՝ [[Վարշավյան դաշինք]]ի երկրների միջև։
|