«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 121.
=== Հյուսիսային արշավանք և Թեբեի հպատակեցում ===
[[Պատկեր:Alexander at sack of Thebes.jpg|ձախից|մինի|256x256px|Ըստ [[Արիանոս|Արիանոսի]] [[Արիանոս|«Ալեքսանդրի Անաբասիսի»]]՝ Ալեքսանդր Մեծը հյուսիսային արշավանքը մղում էր [[Թրակիա|Թրակիայի]] խռովարար ցեղերին հպատակեցնելու և [[Հին Հունաստան|Հունաստանը]] վերջնականապես գրավելու նպատակով։ Գարնան սկզբին նա սկսում է իր արշավանքը՝ պատերազմելով տրիբալների և իլիրիացիների դեմ։ Պատկերում՝ ''«Ալեքսանդրը Թեբեում»'', 1915, Շառլ Սթենթոն]]
{{Հատված|Վերնագիր=«Ալեքսանդրի Անաբասիս», Արիանոս, հատված գիրք առաջինից|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Գարնան սկզբին նա մեկնեց Թրակիա` տրիբալների և իլիրիացիների դեմ կռվելու, քանի որ նրան հայտնի էր դարձել, որ իլիրիացիներն ու տրիբալներն ապստամբել են, և, բացի այդ, գտնում էր, որ տնից այդքան հեռու ճանապարհ ընկնելուց առաջ պետք չէ թիկունքում թողնել մինչև վերջ չհնազանդեցված դրացիներին։ Նա պատրաստվում էր Ամփիպոլիսից ներխուժել այսպես կոչված «անկախ թրակիացիների» երկիրը․․․ ասում են, որ Նեստոս գետն անցնելուց հետո, տասներորդ օրը նա մոտեցել է Հեմուս լեռանը։ Այնտեղ, կիրճում, որտեղ ճանապարհ էր ձգտվում դեպի լեռը, նրան դիմավորել է «անկախ թրակիացիների» և զինված լեռնացիների ամբոխը։|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=240px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}
[[Մ.թ.ա. 335|Մ․թ․ա․ 335 թվականի]] գարնանն Ալեքսանդր Մակեդոնացին ձեռնամուխ է լինում նոր արշավանքի կազմակերպմանը։ Այն ուղղված էր [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիայի թագավորությունից]] հյուսիս ընկած խռովարար ցեղերի՝ [[Իլլիրիացիներ|իլիրիացիների]] և [[Թրակիա|թրակիացիների]] դեմ։ Այս արշավանքի ընթացքում Ալեքսանդրը նախատեսում էր նաև վերջնականապես հնազանդեցնել [[Պոլիս|հունական քաղաք-պետություններին]]։ Ժամանակակից հաշվարկների համաձայն՝ հյուսիսային արշավանքին մասնակցել են շուրջ 15 հազար զինվորներ (գրեթե բոլորը՝ մակեդոնացի)<ref name="bosw.29">Bosworth A. B. Conquest and Empire: The Reign of Alexander the Great. — Cambridge: Cambridge University Press, 1993. — P. 29</ref>: Արշավանքի սկզբում Ալեքսանդրը Հեմուս լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության է մատնում թրակիական ցեղերին։ Դրանից հետո լեռնականները գրավում են Հեմուսի գագաթը՝ նպատակ ունենալով կանխել մակեդոնացիների հետագա առաջխաղացում։ Թրակիացիներն սայլեր էին հավաքել և շարել իրենց առջևում, որպեսզի դրանց միջոցով ետհետ մղեն թշնամուն։ Նրանք ցանկանում էին սայլերը բաց թողել [[Փաղանգ|մակեդոնական փաղանգի]] վրա այն ժամանակ, երբ վերջիններս բարձրանան լեռան ամենաթեք հատվածը։ Նրանք համոզված էին, որ որքան սերտ լինի փաղանգը, որի վրա վերևից պետք է գահավիժեին սայլերը, այնքան ավելի շուտ այդ սայլերը իրենց անկման ուժով կցրեին այն։ Իմանալով թշնամու այս մտադրության մասին՝ Ալեքսանդրը հոպլիտներին հրամայում է վեր բարձրանալ ճանապարհի լայն հատվածներով, իսկ վտանգի պարագայում ընկնենընկնել գետնին, կպչել միմյանց և ամուր ծածկվել վահաններով․ այդ դեպքում նրանց վրա եկող սայլերը արագ ընթացքի հետևանքով շատ ավելի հավանական է, որ վնաս չեն հասցնի։ Ամեն ինչ տեղի է ունենում Ալեքսանդրի նախատեսածի պես և մակեդոնական փաղանգն առանց կորուստների շարժվում է թույլ զինված լեռնականների ուղղությամբ։ Մակեդոնացիները հրի ու սրի են մատնում թրակիացիների ճամբարները, մի մասին սպանում, իսկ մյուսներին՝ գերեվարում<ref name="bosw.29" />։ Շատերն էլ խուճապահար փախչում են դեպի լեռնալանջերը։ Ըստ [[Արիանոս|Արիանոսի]]՝ այս ճակատամարտում թրակիացիները տալիս են 500 զոհ։
 
=== Արևելյան Միջերկրականի նվաճում և Իսոսի ճակատամարտ ===
{{Բազմապատիկ պատկերներ|գոտի=right|ուղղություն=vertical|վերնագիր=|լայնություն=250|պատկեր1=BattleofIssus333BC-mosaic-detail1.jpg|նկարագրություն1=Ե՛վ [[Իսոսի ճակատամարտ|Իսոսի]], և՛ [[Գավգամելայի ճակատամարտ]]երում Մակեդոնացին նպատակ ուներ մարտն ավարտել առանց արյուն հեղելու՝ ի սկզբանե շարքից հանելով զորքերի հրամանատարին՝ «մեծ արքային»։ [[Պոմպեյ]]ում հայտնաբերված խճանկարների մեկի վրա պատկերված է այն տեսարանը, թե ինչպես է Ալեքսանդրը հետապնդում [[Դարեհ III|Դարեհի]]ն։|պատկեր2=Meister der Alexanderschlacht 003.jpg|նկարագրություն2=[[Դարեհ III]]-ը դարձել է [[Աքեմենյան Իրան]]ի տիրակալության վերջին գահակալը։ Ալեքսանդրի հետապնդումից փախչելու ժամանակ Դարեհը սպանվում է իր իսկ կողմնակիցների կողմից, սակայն Ալեքսանդրի հրամանով թաղվել է [[Աքեմենյաններ|Աքեմենյան արքաների]] պանթեոնում։}}Մ․թ․ա․ 333 թվականին [[Դարեհ III|Դարեհ Կոդոմանոսի]] կամակատար հույն վարձկան Մեմնոն Հռոդոսացին պարսից զորքի գլուխն անցած ներխուժում է [[Հունաստան]] և մի շարք վճռական հաղթանակներից հետո դաշինք կնքելու համար բանակցություններ սկսում [[Սպարտա|Սպարտայի]] և [[Հին Աթենք|Աթենքի]] ավագանիների խորհրդի հետ։ Սակայն, պատահականության բերումով վերջինս Միտիլինի քաղաքի պաշարման ժամանակ հանկարծամահ է լինում, իսկ նրա իրավահաջորդ համարվող Փարնաբազի արգահատելի կեցվածքն ու ռազմավարական անհաջողությունները վերստին ստիպում են հույներին մոռանալ պարսկական սպառնալիքի առկայության մասին։ Փարնաբազի հրամանատարության տակ գտնվող ծառայում էին նաև բազում հույն վարձկաններ, որոնք գլխավորապես կենտրոնացված էին [[Միջագետք|Հյուսիսային Սիրիայում]]։ [[Գրանիկոսի ճակատամարտ|Գրանիկոսի հաղթական ճակատամարտից]] հետո Ալեքսանդրը, պաշարելով [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] մերձափնյա քաղաքները, շարժվում է դեպի հյուսիս-արևելք և կտրելով Կիլիկիայի դարպասները համարվող [[Տավրոս|Տավրոսի]] ու [[Կապադովկիա|Կապադովկիայի լեռնաշղթաների]] միջև անցնող գլխավոր ճանապարհը,` մուտք է գործում [[Կիլիկիա]]։
Հակառակորդներն իրար ընդառաջ են շարժվում [[Կիլիկիա|Դաշտային Կիլիկիայի]] [[Իսոս|Իսոս ծովածոցի ափին]]՝ տակավին անտեղյակ լինելով միմյանց տեղագրության մասին։ Ալեքսանդրի բանակն Իսոսին մոտեցել էր երկարատև ռազմարշավներից հետո և անպատրաստ էր մարտական գործողությունների անմիջապես մեկնարկին։ Ալեքսանդրը զինվորներին տրամադրում է հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնորդում նրանց դեպի մարտի դաշտ։ Դարեհն իր զորքի գլխավոր հարվածային ուժը համարվող ձիավորներին կենտրոնացնում է Պինարոսի գետաբերանում, քանի որ համեմատականորեն ավելի հարթ տեղանքն ու գետի ջրի ծանծաղությունը բարենպաստ էին հեծելազորի գործողությունների համար: Արքան մտադրված էր մասշտաբային գրոհ արձակել թշնամու փոքրաթիվ հեծելազորի վրա, մտնել մակեդոնացիների թիկունքն ու շրջափակել հակառակորդին։ Նախատեսելով թշնամու այդպիսի քայլերը,` Ալեքսանդրը ուժեղացնում է իր ձախ թևը լրացուցիչ հեծյալներով։ Շուտով բանակային կորպուսի ձախ թևի ղեկավարումն Ալեքսանդրը հանձնարարում է [[Պարմենիոն|Պարմենիոնին]], իսկ ինքը, առաջնորդելով [[Փիլիպոս II Մակեդոնացի|հեթայրներին]], հետևակին ու մնացած հեծելազորին, դիրքավորվում է դաշտավայրի աջ թևում՝ բլուրների ստորոտում։ Ըստ բազմաթիվ աղբյուրների՝ նախքան մարտի բռնկվելը Դարեհի գլխավորած զորքերը շուրջ երեք անգամ գերազանցում էին հունամակեդոնական բանակին։ Իսոսի դաշտավայրը խցկված էր [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովի]] ու լեռների միջև և ռազմավարական տեսանկյունից ուղղակի պատուհաս էր տափաստաններում կռվող պարսկական բանակի համար։ Այսպիսով,` Ալեքսանդրի հմուտ մարտավարության և մակեդոնական բանակի հուժկու թևային գրոհների շնորհիվ հունական բանակը դժվարին կացության մեջ է գցում հակառակորդին։
 
Սակայն հարկ է նաև նշել, որ պարսից մեծաթիվ զորքերը որոշ դեպքերում կարողանում էին հակազդել մակեդոնական փաղանգի կայծակնային գրոհներին։ Շուտով պարզ է դառնում, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավելավելի էին խորացել թշնամու շարքերըշարքերի մեջ, ինչի հետևանքով մակեդոնացիների գիծը պատռվել էր, որն էլ փորձառաբար ի շահ իրենց ծառայեցրել էին հույն վարձկանները։ Ալեքսանդրը, սակայն, հանկարծակիորեն փոխում է իր մարտավարությունը և սրընթաց կերպով շարժվում Դարեհին ընդառաջ։ Պարսից երկչոտ արքան, անտեսելով իր զորքի հաջողությունները՝հաջողությունները, հանկարծակիորեն հեծնում է իր նժույգը և լքում մարտի դաշտը։ Զինվորները, տեսնելով թագավորի փախուստը, հետևում են վերջինիս և մի կերպ մազապուրծ լինում կատաղի մակեդոնացիներից։ Իսոսի ճակատամարտն ավարտվում է Ալեքսանդրի լիարժեք հաղթանակով։ Վճռական այս մարտից հետո Ալեքսանդրը տիրանում է պարսից գանձերի մի մասին, ինչպես նաև ձեռք բերում բազում նոր գերիներ՝ ի դեմս Դարեհի մոր, որդու, դստրերի և կանանց։ Աղբյուրները հավաստում են, որ Ալեքսանդրը վերջիններիս ընդունում է ազնվականին վայել և շահում նրանց վստահությունը։
 
[[Իսոսի ճակատամարտ|Իսոսի ճակատամարտը]] կողմերի համար չի դառնում բեկումնային, սակայն ուղղակիորեն ազդարարում է Աքեմենյան Պարսկաստանի փլուզման սկիզբը: Մ.թ.ա. 332 թվականին Ալեքսանդրը [[Դամասկոս|Դամասկոսում]] ստանում է առաջին նամակը Դարեհից, որում «արքայից արքան» Ալեքսանդրին խնդրում էր վերադարձնել գերված կանանոցը և սկսել բարեկամության դաշինքի կնքման վերաբերյալ բանակցություններ: Սակայն Ալեքսանդրը գթասիրտ չգտնվելով մերժում է նրա բոլոր առաջարկությունները՝ Դամասկոսում տիրանալով վերջինիս տոհմական գանձարանին ևս: Այդ քաղաքում Ալեքսանդրին են ներկայացնում հափշտակված Բարսինային, ով պարտված Մեմնոնի այրին էր։ Վերջինս էլ դառնում է Ալեքսանդրի կյանքի միակ ուղեկիցը մինչ նրա պսակադրությունը Ռոքսանայի հետ: Ալեքսանդրի հաջորդ թիրախը [[Փյունիկիա|Փյունիկիան]] էր (ներկայումս՝ [[Լիբանան]]) և նրա հիմնական քաղաքը՝ [[Տյուրոս]] նավահանգիստը: