«Հարրի Փոթեր (վիպաշար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
'''Հարրի Փոթեր''' ({{lang-en|Harry Potter}}), բրիտանացի գրող [[Ջոան Ռոուլինգ]]ի՝ 7 մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ [[Հարրի Փոթեր (կերպար)|Հարրի Փոթեր]]ի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ [[Վոլան դե Մորտ]]ի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը:
 
Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թ.թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում ստացան ողջ աշխարհում: Բոլոր 7 գրքերն էլ դարձել են [[Բեսթսելլեր]]ներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել [[2007]] թվականի [[հուլիսի 21]]-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով)<ref>http://www.vesti.ru/doc.html?id=154999&cid=1</ref>: Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանեցին ռեկորդ՝ ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք:
 
Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենթզի, արկածային, դետեկտիվ, թրիլլերր և սիրային վեպ ժանրեր, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր: [[Ջոան Ռոուլինգ]]ի խոսքով ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն դիտարկվում է մանկական գրականություն:
Տող 19.
Այնուհետև Ռոուլինգը Շոտլանդական The Scottish Art Council ընկերության կողմից ստացավ գրանտ, հաջորդ գրքի ստեղծման համար և արդեն 1998 թ-ին պատրաստ էր հրապարակման երկրորդ՝ «[[Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը]]» գիրքը։
 
1999 թ և 2000 թ լույս են տեսնում հաջորդ երկու՝ «[[Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը]]», «[[Հարրի Փոթերը և Հրե գավաթը]]» գրքերը։ Այնուհետև երեք տարի շարունակ լռություն էր։ Ռոուլինգը երկար ժամանակ չէր աշխատում նոր գրքի վրա։ Հիմնական պատճառը ամուսնությունն էր, այնուհետև երկու երեխաների լույս աշխարհ գալը։ Միայն 2003 թ-ին լույս է տեսնում «[[Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը]]», իսկ հաջորդ՝ «[[Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը]]» գիրքը 2005 թ-ին։ Վերջին՝ յոթերորդ գիրքը լույս տեսավ 2007 թ.-ինթվականին հուլիսին, որով էլ Ռոուլինգը եզրափակեց ստեղծագործությունը։
[[Պատկեր:J. K. Rowling 2010.jpg|150px|մինի|Ջոան Ռոուլինգ: Հարրի Փոթերի գրքի հեղինակը]]
Սակայն մինչ գիրքը կհայտնվեր գրախանութներում, ոմանց հաջողվել էր առաջ ընկնել և տպագրել ստեղծագործությունը։ Պարզվեց, որ մի քանի հաքերների հաջողվել է ձեռք բերել գրքի թվային տարբերակը և հրատարակել այն նախքան պաշտոնապես կհայտարարվեր գրքի վաճառքի մասին։ Գրքի հանդեպ հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մի քանի ժամում վաճառվել էր տասնյակ հազարավոր թվաքանակով գիրք, որոնք փաստորեն անօրինական էին։ Այսպիսով տասը տարի անց ավարտվեցին բոլոր աշխատանքները և Ռոուլինգը հայտարարաեց, որ այլևս չի լինելու մեկ այլ գիրք [[Հարրի Փոթեր]]ի մասին, սակայն վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ պատրաստվում է հրապարակվել գիրք, որում մանրամասն կներկայացվեն ստեղծագործությունում տեղ գտած բոլոր կերպարներն ու էակները։
Տող 32.
 
Հաջորդ՝ «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմը էկրան բարձրացավ 2002 թ-ին, իսկ 2004 թ-ին՝ «Հարրի Փոթերը և Ազկաբանում բանտարկվածը», որի ռեժիսորն էր Ալֆոնսո Կուարոնը։ Այս ֆիլմը կարելի է ասել ամենահետաքրքիրն է։ Գիրքը բավականին շատ էր ընթերցվել, սակայն մնացած այլ ֆիլմերի համեմատ այն ամենաքիչ հասույթ ունեցած ֆիլմն է՝ 795 միլիոն ( ֆիլմի բյուջեն կազմեց 130 մլն)։ Այս ստեղծագործությունը բեկումնային էր, քանի որ այստեղ մենք հանդիպում ենք նոր կերպարների և հերոսների։ Ռոուլինգը համարձակորեն նոր այնպիսի կերպաներ էր ստեղծել, ինչպիսին են դեմենտորները, Կտցաթևը և այլն։ Հերոսները ստիպված են լինում նորանոր փորձությունների միջով անցնել, անգամ ժամանակը ետ տալ։ Ավելին, Հարրին գտնում է իր կնքահորը (նրան մարմնավորում է հայտնի դերասան [[Գարի Օլդմեն|Գարի Օլդման]]<nowiki/>ը), հայտնի է դառնում ծնողների սպանության իսկական մեղավորը և այլ մանրամասներ։ Դերասանական անձնակազմը աշխատում էր գրեթե ամբողջ օրը։<nowiki/>[[Դենիել Ռեդքլիֆ|Դենիել]]<nowiki/>ը նույնիսկ ազատ ժամանակ փորձում էր հատուկ բարդ տեսարանների շարժումները և միայն բարդագույն ու էֆեկտներով հարուստ տեսարաններում էին բեմահարթակը տրամադրում կասկադյորներին։ Մի խոսքով Ալֆոնսո Կուարոնից մեծ ջանք ու եռանդ պահանջվեց գրքի բոլոր մանրամասնությունները 142 րոպեում տեղավորելու համար, երևի թե սա էր միակ պատճառը, որ ֆիլմում հայտնվեցին մի քանի կիքսեր, որոնք չէին կարող չվրիպել հանդիսատեսի աչքից։ Նշենք դրանցից մեկը. երբ դեմենտորները կանգնացնում են գնացքը, որով Հարրին ու իր ընկերներները ուղևորվում էին Հոգվարտս, ջերմաստիճանը անմիջապես ընկնում է, անձրևի կաթիլները ապակու վրա բյուրեղների են վերածվում, սառույցի է վերածվում նայև սեղանի վրա դրված ապակյա շշով ջուրը, սակայն միայն երանգային փոփոխությամբ։ Բանն այն է, որ ջուրը սառչելիս և սառույցի վերածվելիս ընդարձակվում է, մեծանում է նրա ծավալը, իսկ այստեղ նման բան չի կատարվում։ Հավանաբար ռեժիսորը այնքան էր տարված իր աշխատանքով, որ մոռացել էր ջրի ամենակարևոր հատկություններից մեկի մասին։ Ինչևէ, ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
Հաջորդ՝ «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմը էկրան բարձրացավ 2005 թ.-ին։թվականին։ Ֆիլմի ռեժիսորն էր Մայքլ Նյուելը։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանված է գրքի հիման վրա և այստեղ կարելի է ոչ միայն նոր կերպարների հետ ծանոթանալ, այլև նորանոր արարածների հանդիպել։ Ֆիլմը հարուստ է հատուկ էֆեկտներով, գործողությունների արագ ու անսպասելի զարգացուներով և այն ավելի են գեղեցկացնում բազմաթիվ ու բազմապիսի ջրային չարքերն ու հսկա վիշապները, նորանոր բացահայտումներն ու հատկապես Վոլան դե Մորտի մարդկային կերպարանք ստանալը (չար ուժերի տիրակալին մարմնավորում է հայտնի օսկարակիր դերասան [[Ռեյֆ Ֆայնս]]<nowiki/>ը)։ Ֆիլմի բյուջեն 150 միլիոն դոլլար էր, սակայն հասույթը կազմեց մոտ 900 միլիոն դոլլար։
2007 թ.-ինթվականին լույս տեսավ վերջին գիրքը, նույն տարում հանդիսատեսին ներկայացվեց «Հարրի Փոթերը և Փյունիկ միաբանությունը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Յեյթսը, ում կվստահվի հետագա բոլոր ֆիլմերի նկարահանումը։ Այստեղ ավելի ակնհայտ է դառնում չարի ու բարու սահմանագիծը։ Չար ուժերի տիրակալը իր բանակն է հավաքում, նրան օգնության են հասնում նախկին ընկերները, որոնք բանտարկված էին Ազկաբանում։ Ֆիլմի ավարտին սպանվում է Փոթերի միակ կախարդ ազգականը՝ Սիրիուս Բլեքը, ով սպանվում է կախարդ Բելատրիսայի կողմից։ Հարրիին վերջապես պարզ է դառնում իր և Վոլան դե Մորտին վերաբերվող կախարդանքի մասին, սակայն հարցերը էլ ավելի են շատանում։
Հաջորդ՝ ամենադրամատիկ և հետաքրքիր՝ «Հարրի Փոթերը և խառնարյուն արքայազնը» ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացվեց 2009 թ-ին։ Այն ամբողջովին տարբերվում էր մնացած այլ ֆիլմերից։ Ռեժիսորը կրկին Դեյդիդ Յեյթն էր։ Այստեղ արդեն ամեն ինչ ավելի ռեալ ու դրամատիկ տեսք է ստանում։ Սպանվում է ժամանակների ամենամեծ կախարդներից մեկը՝ [[Ալբուս Դամբլդոր]]<nowiki/>ը, ով Հարրի Փոթերի անմիջական պաշտպանն էր։ Պարզ է դառնում կեղտոտ դավաճանության մասին։ Անսպասելի հարվածը գլխավոր հերոսին ստիպում է իր ընկերների հետ միասին հեռանալ դպրոցից և միայնակ պայքարել Չարի դեմ։ Այս ֆիլմը իր բյուջեով ամենածախսատարն էր՝ 250 միլիոն դոլլար, սակայն բոլոր հույսերը արդարացվեցին։ Ֆիլմի հասույթը կազմեց 950 միլիոն դոլլար և իհարկե հող նախապատրաստեց ամենավերջին երկու ֆիլմի հաջողության համար։ 2010 թ-ի աշնանը և 2011 թ ամռանը էկրան բարձրացան վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան ընծաները» ֆիլմի համապատասխանաբար առաջին և երկրորդ մասերը։ Հանդիսատեսը մեծ անհամբերությամբ էր սպասում ֆիլմի վերջին, որով էլ կեզրափակվեր ամբողջ ստեղծագործությունը։ Ռոուլինգը գրքի ամենավերջում բացահայտում է բոլոր մանրամասնությունները, ավելի դրամատիկ երանգ հաղորդելով ստեղծագործությանը։ Պարզվում է՝ Հարրին պետք է մահանա միայն նրա համար, որպեսզի Վոլան դե Մորտը ևս մահանա, քանի որ դեռ մանուկ ժամանակ, երբ Հարրիի ճակատին դաջվեց կայծակի նմանությամբ սպին, Վոլան դե Մորտի հոգու մի մասնիկը մտավ Հարրիի մեջ։ Նրանք պետք է մեռնեն միասին…
Սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ, ամեն ինչ ավելի երջանիկ ավարտ է ունենում։ Վոլան դե Մորտը մահանում է սեփական կախարդանքից, այն փայտիկի միջոցով, որով Հարրիին պետք է սպաներ։ Երկու ֆիլմերի համար ընդհանուր բյուջեն կազմեց 250 միլիոն դոլլար, սակայն երկու ֆիլմերից հավաքված հասույթը կազմեց ավելի քան 2 միլիարդ 300 միլիոն դոլլար։
 
 
== Գրքերի նշանակությունը ==
Տող 52 ⟶ 53՝
 
== Հետաքրքիր թվեր Հարրի Փոթերի մասին ==
2011 թ.-իթվականի հունիս ամսվա դրությամբ ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 450 միլիոն գրքի օրինակ։ Կինոստուդիան բոլոր ֆիլմերի համար ծախսել է մոտ 1 միլիարդ 130 միլիոն ամերիկյան դոլլարդոլար, իսկ 8 ֆիլմերից ստացված հասույթը կազմել է 7 միլիարդ 330 միլիոն դոլլար։դոլար։ Գիրքը թարգմանվել է 67 տարբեր լեզուներով, պահանջել է 10 տարվա աշխատանք, ստացել 9 ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակ, նկարահանումների ժամանակ նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ (կատուներ, բվեր, չղջիկներ, մկներ, առնետներ, շներ և այլն), ավելի քան 200 հմայախոսք, 200-ից ավելի նոր ու դիցաբանական էակներ, կատարվել է 5800 անգամ սպիի տեղադրում և գրիմ միայն Փոթերի համար, օգտագործվել 100 հազարից ավել տարբեր հագուստ և աքսեսուար դերասանական անձնակազմի համար։
 
== Հարրի Փոթերի մասին գրքեր ==