«Սուրեն Ավչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
| պատկեր = Suren avchyan.jpg
}}
'''Սուրեն Գևորգի Ավչյան''' ([[1904]], [[օգոստոսի 5]], (հուլիսի 24) - [[1985]], [[հունիսի 2]]), [[հայ]] [[բանաստեղծ]], արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ([[1964]]), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1936]] թվականից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Փոքր տարիքից զրկվել է մորից։ Նրան խնամել ու դաստիարակել է բանասաց տատը (հոր մայրը)՝ Աննա Մովսեսի Մարտիրոսյան-Ավչյանը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցներում, որտեղ նրա ուսուցիչներն էին [[Հակոբ Աղաբաբ]]ը, [[Աթաբեկ Խնկոյան]]ը, [[Դանիել Ղազարյան]]ը, [[Նինա Խանոյան]]ը։ Հետո սովորել է [[Ներսիսյան դպրոց]]ում, որը չի ավարտել։
 
Նրա առաջին բանաստեղծություը տպագրվել է [[1923]] թվականին, «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրում։ 1923-[[1937]] թվականներին աշխատել է Վրաստանի կաշեգործների միության ակումբում որպես գրադարանի աշխատակից, գրադարանապետ, ապա ակումբի վարիչ և նկարիչ։ [[1924]] թվականին նույն ակումբում հայ բանվորներից կազմակերպել է դրամատիկական խմբակ, որը գործել է երկար տարիներ։ [[1941]]-[[1946]] թվականներին [[Ռուբեն Աղաբաբ]]ի հետ, ղեկավարել է [[Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղ]]ը, իսկ [[1950]]-[[1961]] թվականներին եղել է այդ մասնաճյուղի նախագահի տեղակալը։ 1961-[[1964]] թվականներին աշխատել է Վրացական ԽՍՀ ԳԱ Շոթա Ռուսթավելու անվան վրաց գրականության պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Ապա կրկին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի փոխնախագահը<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 64}}</ref>:
 
Մահացել է Թբիլիսիում, թաղված է [[Խոջիվանք]]ում։