«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 104.
 
Սալադինը մնացել է Կահիրեում և վերահսկել նրա զարգացումը, կառուցել է ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Թուր պատրաստողների մեդրեսեն։ 1177 թվականի նոյեմբերին նա շարժվել է Պաղեստինի դեմ․ կարճ ժամանակ առաջ խաչակիրները հարձակվել էին Դամասկոսի տիրույթների վրա, ուստի Սալադինը անիմաստ էր համարում հաշտության պահպանումը։ Քրիստոնյաները մեծաքանակ զորք են ուղարկել Հալեպից հյուսիս գտնվող Հարիմի ամրոցի պաշարման համար, ուստի Պաղեստինի հարավային հատվածները մնացել էին գրեթե անպաշտպան<ref name="LP6" />։ Սալադինը, պահը որսալով, շարժվել է դեպի Աշքելոն, որը նա կոչում էր «Սիրիայի հարսնացու»։ Վիլյամ [[Տյուրոս|Տյուրոսցին]] հիշատակում է, որ Այյուբյաններն ունեին 26,000 զինվոր, որից 8,000-ը բարձրակարգ ուժերն էին, իսկ 18,000-ը՝ [[Սուդան|Սուդանից]] բերված սևամորթ զինվորներ։ Այս զորքը շարժվել է՝ գրավելու Ռամլան և Լոդը, այնուհետև ցրվել է՝ հասնելով մինչև Երուսաղեմի դարպասներ<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=154}}</ref>։
 
===Բալդուինի հետ ճակատամարտեր ու զինադադար===
Այյուբյանները առանց հանկարծակի հարձակման որևէ նախազգուշական միջոց ձեռնարկելու թույլ են տվել [[Բալդուին IV (Երուսաղեմի արքա)|Բալդուին]] թագավորին մտնել Աշքելոն Գազայում հաստատված Տաճարականների հետ միասին։ Չնայած խաչակրաց ուժերը կազմված էին ընդամենը 375 ասպետներից՝ Սալադինը խուսափել է դարանակալել նրանց, քանզի նրանք շատ հմուտ հրամանատարներ ունեին։ Նոյեմբերի 25-ին երբ Այյուբյան զորքերի մեծ մասը դեռ չէր եկել, Սալադինը և նրա մարդիկ հանկարծակիի են բերվել Ռամլայի մոտ, սկսվել է [[Մոնժիզարի ճակատամարտ|Մոնժիզարի ճակատամարտը]]։ Մինչ զորքը կարողացել է ուշքի գալ և վերադասավորվել, Տաճարականները ջարդել են Այյուբյան զորքին։ Սկզբում Սալադինը փորձել է իր զորքը կազմակերպել և նախապատրաստել ճակատամարտի, սակայն երբ նրա թիկնապահները սպանվել են, և նա նկատել է իրենց անխուսափելի պարտությունը, հավաքել է իր զորքի մնացորդները և մի արագավազ ուղտ հեծնելով՝ շտապել է Եգիպտոս<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=155}}</ref>։
 
Թել Ջեզերում կրած պարտությունից հետո Սալադինը պատրաստվել է ևս մեկ անգամ կռվել խաչակիրների դեմ։ 1178 թվականի գարնանը նա վրան է խփել Հոմսի պատերի մոտ, այդ ընթացքում իր զորահրամանատարների և խաչակրաց զորքի միջև ռազմական ընդհարումներ են տեղի ունեցել։ Սալադինի զորքերը Համայի մոտ հաղթանակ են տարել և ողջ ավարն ու [[Ռազմագերիներ|ռազմագերիներին]] բերել են Սալադինի մոտ։ Վերջինս հրամայել է գլխատել գերիներին «Հավատացյալի հողերը կողոպտելու և աղտոտելու» համար։ Այնուհետև Սալադինը շուրջ մեկ տարի մնացել է Սիրիայում՝ այլևս հակամարտության մեջ չմտնելով իր թշնամիների հետ<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=156}}</ref>։
 
Սալադինի հետախուզական ուժերը նրան տեղեկացրել են, որ խաչակրաց ուժերը նախապատրաստվում են արշավել Սիրիայի դեմ։ Նա հրամայել է իր հրամանատարներից մեկին՝ Ֆարուք շահին, հազար հոգանոց զորքով վերահսկել Դամասկոսի առաջնագիծը և խուսափելով հնարավոր ճակատամարտից՝ վառել բլրի վրայի նախազգուշացնող ճրագները, որից հետո Սալադինը կսկսի իր հարձակումը։ 1179 թվականի ապրիլին խաչակիրները Բալդուին թագավորի գլխավորությամբ, չանկնալելով հանդիպել որևէ դիմադրության, նախատեսում էին հանկարծակի հարձակում գործել դեպի [[Գոլանի բարձունքներ|Գոլանի բարձունքների]] արևելյան շրջաններ գնացող մուսուլման հովիվների վրա։ Բալդուինը շտապել է Ֆարուք շահի ուժերին հետապնդել, որոնք տեղակայված էին [[Ալ-Կունեյտրա|Ալ-Կունեյտրայից]] հարավ-արևելք, որի արդյունքում էլ պարտություն է կրել Այյուբյաններից։ Այս հաղթանակից հետո Սալադինը որոշել է ավելի շատ ուժեր կանչել Եգիպտոսից․ նա խնդրել է ալ-Ադիլին 1,500 ձիավոր ուղարկել իրեն<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=136}}</ref>։
 
[[File:JacobsFordBattlefield.jpg|thumb|Ռազմադաշտը Հակոբի ծանծաղում՝ [[Հորդանան (գետ)|Հորդանան գետի]] արևմտյան ափից դեպի արևելյան ափ]]
 
1179 թվականի ամռանը Բալդուին թագավորը առաջապահ ուղեկալ է ստեղծել Դամասկոս տանող ճանապարհին՝ նպատակ ունենալով ամրացնել [[Հորդանան (գետ)|Հորդանան գետի]] վրայով անցումը, որը հայտնի էր Հակոբի ծանծաղ անունով։ Այսպիսով՝ նա ցանկանում էր վերահսկողություն հաստատել Բանյասի հարթավայրի նկատմամբ (հարթավայրը բաժանված էր մուսուլմանների և քրիստոնյաների միջև)։ Սալադինը Բալդուինին առաջարկել է 100,000 ոսկի, որպեսզի նա հրաժարվի մուսուլմանների համար բավականին վիրավորական այդ ծրագրից, սակայն Բալդուինը մերժել է։ Նա վճռական էր Չասթելեթ կոչվող ամրոցը ոչնչացնելու մեջ, որտեղ Տաճարականների ուժերն էին, ցանկանալով իր նստավայրը տեղափոխել Բանյաս։ Երբ խաչակիրները շտապել են հարձակում գործել մուսուլմանական ուժերի վրա, նրանք կորցրել են իրենց կազմակերպվածությունը, իսկ հետևակը հետ էր ընկել։ Չնայած վաղ հաջողությանը՝ նրանք հետևել են մուսուլմաններին այնքան, մինչև նրանք ցրվել են, և հենց այդ ժամանակ Սալադինը, օգտվելով ստեղծված առիթից, հավաքել է իր ուժերին և հարձակվել խաչակիրների վրա։ Այս հակամարտությունն ավարտվել է Այյուբյանների վճռական հաղթանակով։ Բավականին շատ ասպետներ են գերեվարվել։ Այնուհետև Սալադինը պաշարել է ամրոցը, որը անկում է ապրել 1179 թվականի օգոստոսի 30-ին<ref name=":3">{{Harvnb|Lane-Poole|1906|pp=157–59}}</ref>։
 
1180 թվականի գարնանը մինչ Սալադինը Ցֆատում էր և նախապատրաստվում էր արշավանք սկսել Երուսաղեմի թագավորության դեմ, Բալդուին թագավորը սուրհանդակներ է ուղարկել նրա մոտ և հաշտություն խնդրել։ Շարունակական երաշտի և բերքի պակասի պատճառով Սալադինը ստիպված է եղել զինադադար կնքել։ [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի]] կոմս [[Ռայմունդ III (Տրիպոլիի կոմս)|Ռայմոնդը]] չի ընդունել զինադադարը, սակայն երբ մայիսին Այյուբյանները արշավանք են կատարել նրա տիրույթներ, իսկ Սալադինի նավատորմը հայտվել է Տարտուսի նավահանգստում, նա համաձայնվել է<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|pp=160–61}}</ref>։
 
==Մահ==