«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 99.
 
Մեկ այլ տեսակետի համաձայն Սալադինը շտապել է զորքերը հանել Մասյաֆի մատույցներից, քանի որ խաչակրաց ուժեր էին մոտեցել [[Լիբանանի լեռներ|Լիբանանի լեռներին]]<ref name="Willey47"/>։ Իրականում Սալադինը փորձում էր դաշինք կնքել Սինանի և Ասսասինների հետ՝ այսպիսով զրկելով խաչակիրներին իր դեմ հզոր դաշնակից ունենալու հնարավորությունից<ref name="LP5">{{Harvnb|Lane-Poole|1906|p=151}}</ref>։ Դիտարկելով խաչակիրներին արտաքսումը իբրև երկկողմանի ձեռնտու քայլ՝ Սալադինը և Սինանը պահպանել են իրենց համագործակցային հարաբերությունները նաև հետագայում։ Վերջինս բազմիցս ուղարկել է իր զորքերին՝ աջակցություն ցույց տալու Սալադինի զորքին մի շարք վճռական ճակատամարտերում<ref>Willey, 2000, p. 48.</ref>։
 
==Վերադարձ Կահիրե և արշավանքներ դեպի Պաղեստին==
[[File:Isle of Graia3 (cropped).jpg|thumb|Սալադինը ապահովել է քարավանային ճանապարհների անտանգությունը, որոնցով բեռներ էին տեղափոխվում հեռավոր շրջաններ]]Ան-Նուսայրահի լեռներից հեռանալուց հետո Սալադինը վերադարձել է Դամասկոս և իր սիրիացի զինվորներին տուն ուղարկել։ Սիրիայի կառավարիչ է նշանակել Թուրան շահին և իր պահակախմբով ուղևորվել Եգիպտոս՝ Կահիրե հասնելով սեպտեմբերի 22-ին։ Շուրջ երկու տարի բացակայությունից հետո Սալադինը Եգիպտոսում կազմակերպչական շատ գործեր ուներ, որոնց մեջ էր մտնում Կահիրեի ամրացումն ու վերանորոգումը։ Քաղաքի պարիսպները վերանորոգվել են, սակայն դրանց ընդարձակման գործը հետաձգվել է, դրա փոխարեն սկսվել է Կահիրեի միջնաբերդի կառուցումը<ref name="LP5" />։ 85 մ խորություն ունեցող Յուսուֆի ջրհորը կառուցվել է Սալադինի հրամանով։ Կահիրեից դուրս նրա իրականացրած հանրային ամենամեծ աշխատանքը եղել է Գիզայի կամուրջի կառուցումը, որը ծառայելու էր որպես պաշտպանական ամրություն [[Մավրեր|մավրերի]] ներխուժման դեմ<ref name="LP6">{{Harvnb|Lane-Poole|1906|p=153}}</ref>։
 
Սալադինը մնացել է Կահիրեում և վերահսկել նրա զարգացումը, կառուցել է ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Թուր պատրաստողների մեդրեսեն։ 1177 թվականի նոյեմբերին նա շարժվել է Պաղեստինի դեմ․ կարճ ժամանակ առաջ խաչակիրները հարձակվել էին Դամասկոսի տիրույթների վրա, ուստի Սալադինը անիմաստ էր համարում հաշտության պահպանումը։ Քրիստոնյաները մեծաքանակ զորք են ուղարկել Հալեպից հյուսիս գտնվող Հարիմի ամրոցի պաշարման համար, ուստի Պաղեստինի հարավային հատվածները մնացել էին գրեթե անպաշտպան<ref name="LP6" />։ Սալադինը, պահը որսալով, շարժվել է դեպի Աշքելոն, որը նա կոչում էր «Սիրիայի հարսնացու»։ Վիլյամ [[Տյուրոս|Տյուրոսցին]] հիշատակում է, որ Այյուբյաններն ունեին 26,000 զինվոր, որից 8,000-ը բարձրակարգ ուժերն էին, իսկ 18,000-ը՝ [[Սուդան|Սուդանից]] բերված սևամորթ զինվորներ։ Այս զորքը շարժվել է՝ գրավելու Ռամլան և Լոդը, այնուհետև ցրվել է՝ հասնելով մինչև Երուսաղեմի դարպասներ<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=154}}</ref>։
 
==Մահ==