«Եվրոպա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Սկսած մոտ 1850 թվականից, Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական [[ջրբաժան]]ը համարվում են [[Ուրալյան լեռներ|Ուրալյան]] և [[Կովկասյան լեռնաշղթա|Կովկասյան լեռները]], [[Ուրալ (գետ)|Ուրալ գետ]]ը, [[Կասպից ծով|Կասպից]] և [[Սև ծով]]երը, ինչպես նաև [[Սևծովյան նեղուցներ]]ը<ref name="NatlGeoAtlas">{{Cite book|title=National Geographic Atlas of the World|edition=7th|year=1999|location=Washington, DC|publisher=National Geographic Society|isbn=978-0-7922-7528-2}} "Europe" (pp. 68–69); "Asia" (pp. 90–91): "A commonly accepted division between Asia and Europe&nbsp;... is formed by the Ural Mountains, Ural River, Caspian Sea, Caucasus Mountains, and the Black Sea with its outlets, the Bosporus and Dardanelles."</ref>։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ, ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է, սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ [[Անտիկ դարաշրջան|անտիկ դարաշրջան]]ում։ [[Եվրասիա]]յի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է [[Արևելք-արևմուտք|արևելք-արևմուտք]] մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ [[Թուրքիա]]ն, [[Ռուսաստան]]ը և [[Ղազախստան]]ը համարվում են միջմայրցամաքային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև [[Վրաստան]]ի և [[Ադրբեջան]]ի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
 
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ [[Երկիր]] մոլորակի մակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը [[Ռուսաստանի Դաշնություն]]ն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն [[Ասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
 
== Անվանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրոպա» էջից