«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
{{Արևմտահայերեն|Սարգիս Մելիքսեթեան}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սարգիս Ալեքսանդրի Մելիքսեթյան''' ({{ԱԾ}})), [[հայ]] թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ([[1956]]), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թ.-ից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Ելիզավետոպոլ ([[Գանձակ]]) քաղաքում։ Ավարտել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ը։ Լրագրական գործունեությունը սկսել է [[1921]] թվականին, Թիֆլիսում։[[Թիֆլիս]]ում։ Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ [[1923]]-[[1925]] թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ [[1925]]-[[1930]] թվականներին՝ գեղաշխի արհեստակցական միության նախագահ, [[1930]]-[[1935]] թվականներին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-տնօրենի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, [[1935]]-[[1949]] թվականներին՝ [[Հայաստանի թատերական թանգարան]]ի տնօրեն, միաժամանակ՝ [[1935]]-[[1937]] թվականներին Երևանի թատերական տեխնիկումի տնօրեն, [[1938]]-[[1942]] թվականներին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր խորհրդատու։
 
[[1944]]-[[1947]] թվականներին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, [[1947]]-[[1949]] թվականներին՝ ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում։ [[1950]]-[[1954]] թվականներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի սեկտորի]] որպես ավագ գիտաշխատող։ [[1954]]-[[1963]] թվականներին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր։ [[1963]]-[[1980]] թվականներին եղել է [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ի տնօրենը։ [[1954]] թվականին «[[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյան»]] թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ [[1971]] թվականին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։ [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» ([[Երևան]], [[1940]]) գիրքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է [[1980]] թ.-ին<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 304}}</ref>:
 
== Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն ==